07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանն այլևս անելիք չունի Արցախի ինքնորոշման հարցում. քաղաքագետ

՛՛Շատ հայորդիներ կան, որ շատ բան են արել Արցախի համար, բայց այն տղաներն, ովքեր իրենց կյանքը տվեցին, նրանց շնորհակալություն հայտնելը մինիմալն է՛՛-այսօր Ղարաբաղյան շարժման քսանհինգամյակի առթիվ կազմակերպված ասուլիսում ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը: Պատմաբան Գևորգ Մելքոնյանն էլ հավելեց, որ Արցախյան հերոսամարտը մեր պատմության պայծառ էջերից է: ՛՛Դա ինքնաբուխ ու պատահական շարժում չէր, դա ժողովրդի իղձերի իրականացնումն էր, արդյունքը եղավ այն, որ ունենք ազատ Արցախ, իսկ Ադրբեջանը չի կարող այս ժոողվրդին ստիպել, որ ապրի իր ենթակայության տակ՛՛,-ասավ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ այս շարժումը ցույց տվեց, որ կարևոր պատմական պահերին մեր ժողովուրդը համախմբված է ու միասնական, և կարոxանում է հաղթել:

Խոսելով ապագա զարգացումների մասին՝ քաղաքագետը նկատեց, որ փոխզիջում, այնպես ինչպես պատկերացնում են բոլորը, անհնար է:  ՛՛Խնդիրը Արցախի ինքնորոշման հարցն է, Հայաստանն այլևս անելիք չունի Արցախի ինքնորոշման հարցում՛՛,-կարծում է Սողոմոնյանը: Նա գոհունակությամբ նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ձևակերպումները, հայտարարությունները բավական կոշտ ձևակերպումներով են արվում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ