Երեկ դա Լևոնն էր, այսօր Րաֆֆին է … բոլորս դեպի Ազատության հրապարակ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
“Հայաստանի Հանրապետությունում հերթական անգամ կեղծվել են ընտրությունները: Հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը, որի զարգացման արդյունքում ազագային հարստության 54 տոկոսին տիրացել են ժողովրդին հարստահարած տասը ընտանիքներ, կատարեց իր սև գործը: Առջևում սևի և սպիտակի միջև կենաց մահու պայքարի հերթական արարն է:
Մեծն փիլիսոփա Հեգելը գրում էր, որ Նախախնամությունը՝ Համաշխարհային Ոգին, ինքն է ընտրում այն դեմքերին, ում միջոցով կյանքի է կոչում հասարակության առաջադիմության և արդիականացման սեփական ծրագրերը:
Այդ դեմքերն ՝ ընդամենը գործիքներ են ժողովրդի ձեռքում ՝ սեփական կյանքը փոխելու, Հայրենիքը առաջադիմության ճանապարհի վրա դնելու համար: Երեկ դա Լևոնն էր, այսօր Րաֆֆին է, վաղը կարող է լինել ձեզանից որևէ մեկը:
Հինգ տարի առաջ ղեկավարվելով այս տրամաբանությամբ մենք ընդունեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ծառայությունը: Լևոնը արեց այն, ինչ կարողացավ անել և տարիքի կամ այլ պատճառներով սուրբ տեղը թողեց թափուր:
Այդ ճակատագրական պահին համաժողովրդական շարժման առաջնորդությունն իր ձեռքը վերցրեց համաժողովրդական շարժման մեկ այլ ակտիվ մասնակից ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ազնիվ չի լինի, եթե մենք, ելնելով նեղ անձնական, խմբակային, կուսակցական ինչ – ինչ ճղճիմ նկատառումներից կողմ քաշվենք և իրադարձություններին հետևենք պատշգամբից: Ուրեմն բոլորս դեպի Ազատության հրապարակ, այսօր, ժամը 17-ին, միահամուռ, հաղթանակի ակնկալիքով: Միացում, միացում, միացում, միացում, միացում, միացում …