24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առիթ ստեղծվեց, որ երիտասարդները գրիչը փոխարինեն զենքով. Զարուհի մայրիկ

՛՛Ղարաբաղյան շարժումն առիթ ստեղծեց, որ երիտասարդները գրիչը փոխարինեն զենքով, այն էլ զենք էլ չկար, Արցախ պաշտպանելով՝ պաշտպանեցին և Հայաստանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը: Նա նշեց, որ երբ թշնամին ոտնձգություն սկսեց, հաշվի չէր առնում, որ հայ ժողովուրդը, որի համար կա հող ու հայրենիք, ոտքի կկանգնի և կպաշտանի իր հարենիքը: ՛՛Մենք հայ ենք, կանք , կմնանք, դա ապացուցվեց ամբողջ աշխարհի առջև՛՛,-ասաց Զարուհի մայրիկը:

Նա ցավով նշեց, որ այսօր ապահով կյանքով ապրող մարդիկ լքում են Հայաստանը, սակայն անհրաժեշտության դեպքում Հայաստանը պաշտպանողներ կգտնվեն: ՛՛Հայոց տառապյալ հողը կիսաքաղց հայինն է, ովքեր կպաշտպանեն, եթե ոտնձգություն անի մեր թշնամին: Այն հողը, որ ազատագրվել է արյունով, այսօր բարգավաճում է, այստեղ հայը իր ընտանիքն է մեծացնում՛՛,-ընդգծեց նա: Զարուհի Շամյանը կարծում է, որ այսօր բանակի մասին բացասական են խոսում այն մարդիկ, ովքեր չեն գիտակցում նրա նշանակությունը, այնինչ բանակի շնորհիվ է, որ այսօր մենք ունենք անկախ ու ազատ հայրենիք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ