08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2013

Գիտնականները պարզել են` որքան կարող են կինը եւ տղամարդը ապրել առանց սեքսի

Սեքսոլոգները տեղեկացնում են, որ ըստ միջին վիճակագրության` տղամարդը կարող է առանց ինտիմ հարաբերությունների ապրել 3 շաբաթ` առանց վնասելու ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը: Կնոջ համար այդ ընթացքը 2 ամիս է կազմում: Գիտնականները պարզաբանում են, որ դա վիճակագրական տվյալ է, իսկ իրական կյանքում սեքսի պահանջմունքը կապված է տարիքի, խառնվածքի, առողջության, շրջապատի եւ նման այլ գործոնների հետ: Չնայած […]

ԿԸՀ-ն հերքում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տեղեկությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը, փաստելով հետևյալը. Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3: Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է: Թիվ 3 […]

Ինչ են տեսել հայ դիտորդները

“Ընտրությունը քոնն է” դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ի համակարգող Լիլիթ Սարգսյանի խոսքով, ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են օրենսդրությանը համապատասխան: Այս մասին ՀԿ համակարգողն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ քվեների հաշվման գործընթացը ևս ընթացել է համապատասխան նորմերին: “Ընտրությունը քոնն է”-ի դիտորդները ընտրություններին հետեւել են 1400 ընտրատեղամասերում`բոլոր քաղաքներում և խոշոր բնակավայրերում: Արձանագրված խախտումների վերաբերրյալ Լիլիթ Սարգսյանն […]

Քոչարյանը զանգել է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ առաջիկա օրերին գտնվելու է արտերկրում: Այս մասին Henarana.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: “Ասեմ, նա քվեարկության օրն էլ Հայաստանում չի եղել, բայց պարոն Քոչարյանն անձամբ զանգահարել եւ շնորհավորել է Հայաստանի նախագահին՝ վերընտրվելու կապակցությամբ”,-ասաց Սողոմոնյանը:

Պահանջում են անմիջապես դադարեցնել ընտրությունների արդյունքների վերահաշվարկը

ՀՀ ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 19 փետրվարի, 2013թ. դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Պահանջի բավարարումը ենթադրում է քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի ընթացքում “դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ” (ԸՕ […]

Արքայազն Հարրին կրկին սիրախաղով է զբաղված /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, ով սրտակերի եւ երեկույթների սիրահարի համբավ ունի, կրկին բամբասանքների առիթ է տվել: Հարրիին բարում նկատել են ամերիկացի երգչուհի եւ մոդել Էշլի Ռոբերթսի հետ: Սակայն սիրախաղից այն կողմ “Pussycat Dolls”-ի նախկին սոլիստուհու հետ գործը չի անցել, քանի որ երեկոյի շարունակությունը Հարրին անց է կացրել ընկերների հետ: Նրա հետ զվարճանալիս են եղել արքայադուստր Բեատրիսը […]

Մարդիկ փորձում են “ոչ” ասել վարչական ռեժիմին եւ քրեաօլիգարխիկ բարոյականությունը. ազգագրագետ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին անդրադառնալով` նշեց, որ բուն ընտրության օրը առաջին հերթին աչքի զարնվողն այն էր, որ չէր երեւում խախտումների վերաբերյալ իշխանության բարձրացրած որեւէ խնդիր, փոխարենը, ընդդիմությունը  բարձրաձայնեց գործող նախագահի կողմնակիցների կողմից տեղ գտած մի շարք խախտումների: Նրա խոսքով, մյուս ուշագրավ փաստն այն է, որ անընդհատ շեշտվում էր […]

Րաֆֆու հանրահավաքի “դրայվը” այն չէր

Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով ընտրական գործընացները, ասաց, որ իր սպասելիքները արդարացան,և ընտրություններն ավարտվեցին մեկ փուլով: “Իմ կանխատեսումը, թե Սերժ Սարգսյանը կհավաքի մոտ 60% ձայն, իրականացավ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների առնչությանմբ ես կարծում էի 30%, սակայն նա հավաքեց ավելին: Հետաքրքիր էր այն, որ Կապանում հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը”,-նկատեց քաղաքագետը: Քաղաքագետը կարծում […]

Պետերբուրգում միանգամից 15 ադրբեջանցի է ձերբակալվել

Կովկասցիների մի խումբ զանգվածային ծեծկռտուք է սարքել Սանկտ Պետերբուրգում, որի 15 մասնակիցներին ոստիկանությունը ձերբակալել է: Կրակոցներից տուժել են պատահական անցորդներ, հաղորդում է”Фонтанка.ру”-ն:  Ծեծկռտուքին մասնակցել են մոտ 30-40 կովկասցիներ, ինչպես ավելի ուշ պարզվել է` մեծ մասն ադրբեջանցիներ են եղել: Նրանք նաեւ կրակել են ատրճանակներից, կոտրել կանգնեցված ավտոմեքենաների ապակիները: Գործի են դրվել նաեւ դանակներ: Տուժածների ճշգրիտ թիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի