15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԿԸՀ-ն հերքում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տեղեկությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը, փաստելով հետևյալը.

Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3:

Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է:

Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինպես նաև վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, “Ժառանգություն” խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է միասնական ձևաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են և կքննարկվեն ԸԸՀ-ներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

Հ. Գ. Մինչ պատրաստվում էինք թողարկել այս հայտարարությունը, ԿԸՀ-ից հաղորդագրություն ստացվեց, որտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հերքում է տեղեկությունը, թե այս պահին ձայների վերահաշվարկ է ընթանում` առանց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների: Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ վերահաշվարկ տեղի է ունենում թիվ երկու եւ թիվ երեք ԸԸՀ-ում, որտեղ ներկա են Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ