15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդիկ փորձում են “ոչ” ասել վարչական ռեժիմին եւ քրեաօլիգարխիկ բարոյականությունը. ազգագրագետ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին անդրադառնալով` նշեց, որ բուն ընտրության օրը առաջին հերթին աչքի զարնվողն այն էր, որ չէր երեւում խախտումների վերաբերյալ իշխանության բարձրացրած որեւէ խնդիր, փոխարենը, ընդդիմությունը  բարձրաձայնեց գործող նախագահի կողմնակիցների կողմից տեղ գտած մի շարք խախտումների:

Նրա խոսքով, մյուս ուշագրավ փաստն այն է, որ անընդհատ շեշտվում էր ոստիկանության չեզոք պասիվությունը, երբ գործում էր “չեմ տեսել, չգիտեմ’’ տարբերակը:  Հրանուշ Խառատյանի մյուս դիտարկումն այն է, որ կեղծիքների կամ այլ ռեսուրսի կիրամռան դեպքերը ակտիվացան երեկոյան. “Իշխանությունը նախապատրաստվել էր այս ամենին, ընտրություննեի ընթացքն իր համար անկանխատեսելի լինելու դեպքում:

Բանախոսն ասաց, որ հանրությունը արդեն ձերբազատվել է ընդդիմությանը համակրելու վախից: Նա նշեց, որ առնվազն երկրորդ փուլի հնարավորություն կար ճիշտ ընտրությունների դեպքում, բայց եւ այնպես, չնայած արտագաղթին, ընդդիմության ներքին պառակտումներին եւ հեղհեղուկությանը, չնայած նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բացի քաղաքական գաղափարախոսական ռեսուրսից, լուրջ մարդկային ռեսուրս չուներ, չնայած որ հանձնաժողովներում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կայուն չեն եղել: Րաֆֆի Հովհաննիսյանի երեսունյոթ տոկոսը ակնհայտ ցուցադրությունն էր այն բանի, որ ժողովուրդն իր մեջ ուժ է գտել կանխատեսելի Հայաստանում քվեարկելու:

Հրանուշ Խառատյանը տեսնում է, որ մարդիկ այսօր փորձում են ոչ ասել վարչական ռեժիմին եւ քրեաօլիգարխիկ բարոյականությունը: Սա , ըստ նրա, անձի ինքն իր հանդեպ հոգեբանական հաղթանակ է:

‘’Մարդկային գործոնին հաջողվեց ռեալ հաղթել վարչական ռեսուրսի ճնշվածության սինդրոմին ինքն իր մեջ’’,-նշեց Հրանուշ Խառատյանը: Նա հավելեց, որ քաղաքացին քվեարկել է եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ ընդդիմության, եւ ինքն իր համար, իսկ թիվ մեկ դերը, նրա խոսքով, խաղացել է այն հանգամանքը, որ մարդիկ զգացել են` իրենց քվեարկությամբ կարող են ինչ-որ բան փոխել: Նրա խոսքով, եթե ընդդիմությունը չկարողանա այս ընթացքը պահել, մենք կարող ենք ասել, որ նա իշխանությունից ավելի վատն է:

Ասուլիսի մյուս բանախոսը` Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պարբերաբար ներկայացնում էր ընտրախախտումները: Նա նշեց, որ շատ դեպքերում հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչները չեն կարողացել կայուն լինել: Անահիտ Բախշյանը քարոզարշավի ընթացքն ու Րաֆֆի հովհաննիսյանի փիարը տպավորիչ համարեց:

‘’Մեր ժողովուրդը ձերբազատվեց իր մեջ եղած ստրուկի կապանքներից: Մենք դա նկատեցինք, քարոզարշավի մեկնարկից տասը-տասնհինգ օր հետո’’,-ասաց “ժառանգական” նախկին պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ