15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆու հանրահավաքի “դրայվը” այն չէր

Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով ընտրական գործընացները, ասաց, որ իր սպասելիքները արդարացան,և ընտրություններն ավարտվեցին մեկ փուլով:

“Իմ կանխատեսումը, թե Սերժ Սարգսյանը կհավաքի մոտ 60% ձայն, իրականացավ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների առնչությանմբ ես կարծում էի 30%, սակայն նա հավաքեց ավելին: Հետաքրքիր էր այն, որ Կապանում հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը”,-նկատեց քաղաքագետը:

Քաղաքագետը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները ոչ թե րաֆֆիական են, այլ հակասերժական. “Նա հավաքեց այդքան, քանի որ ավելի ուժեղ թեկնածու չկար”:

Րաֆֆի Հովհաննիսյանի արդյունքները, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, արդյունք են լավ աշխատանքի, բավականին ակտիվ, լավ  իմաստով ագրեսիվ քարոզարշավի, սակայն արևմտյան մեթոդներով իշխանության գալը ոչ արևմտյան երկրում հնարավոր չէ:

Քաղաքագետին զարմացրել է նաև մասնակցության տոկոսը:

Ալեքսանդր Իսկանդարյանը չնայած նրան, որ ենթադրվում էր, թե քարոզարշավն անհետաքրքիր կլինի, սակայն Պարույր Հայրիկյանի դեմ կրակոցների և Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվ գործողությունների արդյունքում ամեն ինչ այլ կերպ ստացվեց:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ` փետրվարի 19-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին`քաղաքագետն ասաց, որ “դրայվը»” այն չէր, ինչ կար 2008թ.-ին:

“Ես ներկա էի այնտեղ: Այն շարժող գործոնները չկան, ընդհանուր վատ էր կազմակերպված: Չկար Նիկոլ Փաշինյանի պես մեկը, և խոսում էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանը”,-գնահատեց քաղաքագետը:

Նրա խոսքով, 95թ.-ից այս կողմ կան մարդիկ, ուժեր, որոնք միշտ չեն ընդունում արդյունքները: Քաղաքագետին զարմացնում է, որ այս անգամ մյուս թեկնածուները իրենց նախագահ չհռչակեցին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ