15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին. Արմեն Արզումանյան

ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանն արձագանքել է նախօրեին Ժառանգության առաջնորդ, նախագահի թեկնածու եւ փետրվարի 18-ին կայացած  նախագահական ընտրություններում երկրորդ հորիզոնականն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին հետ հանդիպում ունենալու առաջարկին:

 Panorama.am-ի հետ զրույցում,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյան ասել է.’’Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգևորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում:

Ինչ վերաբերում է հանդիպման առաջարկին: Հանրապետության Նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ Նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ’’:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ