15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

” Շիրակցին սովորական մարդ է, ով ուզում է, որ առանց ախռանայի հետաքրքրվեն իր խնդիրներով”

Վիրտուալ աշխարհում` սոցցանցերում շարունակվում է ընտրությունների վերաբերյալ դիտարկումները. ինչու Սերժ Սարգսյանը պարտվեց մի քանի խոշոր քաղաքներում. վերջին օրերին այս հարցը ամենաքննարկվողներից է: Ներկայացնում ենք օգտատեր Վահագն Վարագյանի հանրագիրը:

“Շնորհավորելով ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ՝ կցանկանայի անդրադառնալ Շիրակի մարզի արդյունքների և այս ընտրություններում ԲՀԿ մասնակցությանը։

Վերջինս ընտրություներից առաջ հայտարարեց թե թեկնածություն չի առաջադրի և ոչ մեկին չի աջակցի, բաաաաաայց ընտրարշավի ընթացքում առիթը բաց չթողեց անհատներով իրենց աջակցությունն արտահայտելու, ամենագլխավոր ինտրիգը հանդիսանում է այն որ ՆԱԽԱԳԱՀԻՆ կարմիր գորգերով դիմավորած ու իր աջակցությունն արտահայտած Աբովյանի քաղաքապետը՝ նույն ինքը Ծառուկյանի փեսան, չկարողացավ ապահովվել ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ հաղթանակը։

Հետևությունը մեկն է. կամ չուզեց կամ չկարողացավ։ Ես հակված եմ մտածելու, որ գործել է երկրորդ տարբերակը, վերջին երկու ընտրություններն չունենալով մրցակից վերջինս համոզված էր թե ինքը քաղաքի տերն ու տիրակալն է ու ամեն ինչ կախված է իրենից, այնինչ ընտրությունները ապացուցեցին հակառակը։

Իսկ այժմ ՇԻՐԱԿԻ մարզի մասին։

Խորհրդարանական ընրություններին իրենց տրակտորներով և այլ ատրիբուտներով Շիրակում հաղթանակած ԲՀԿ-ն ամբողջ աշխարհով գոռում էր թե ՇԻՐԱԿԸ ԲՀԿ-ական մարզ է, այնինչ Գյումրու քաղաքապետով (ով նույնիսկ պաշտոնապես հայտարարեց թե պաշտպանում է ՍԵՐԺ ՍԱՐԳՅԱՆԻՆ) և իր երկու ՇԻՐԱԿՑԻ պատգամավորներով չկարողացավ ապահովել գոնե նախորդ խորհրդարանական ընտրություններից մի քանի տոկոս ավելի ձայն ինչ հավաքել էր ՀՀԿ-ն, փառք աստծո ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ չի գոռում թե ամբողջ ՇԻՐԱԿԸ ՐԱՖՖԻԱԿԱՆ Է, սիրելիներս ՇԻՐԱԿԸ ԵՎ ՇԻՐԱԿՑԻՆ սովորական հայ մարդիկ են, ովքեր ուզում են, որ տեղական իշխանությունները և իշխանիկները իրենց հետ շփվեն սովորական մարդու նման և առանց ախռաննայի հետաքրքրվեն իրենց խնդիրներով և մարդիկ զգան, որ իրենք ուշադրության կենտրոնում են։

Երբ մարզկենտրոնից մի պաշտոնյա գնում է գյուղ ոչ թե գյուղապետից մինչև չոբան պետք է զգաստ կանգնեն, այլ՝ պետք է զգան, որ նա եկել է իր մատից փուշ հանելու, հոգսը հոգալու իրեն ծառայելու, ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԶԳԱԼՈՒ Է ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Ուրեմն, առաջ դեպի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ