Տեր-Պետրոսյանն ասել է` քանի գլխանի եք, որ որոշել եք ազատագրել Շուշին
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն /Կոմանդոս/ այսօր` փետրվարի 20-ին ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց, որ արցախյան շարժումն ունի հարյուրամյակների պատմություն: Նա նշեց, որ Ղարաբաղյան շարժման, Շուշիի ազատագրման ընթացքում բավական շատ դժվարություններ ստեղծվեցին: Կոմանդոսի ներկայացմամբ՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և մյուսները իրենց թույլ չէին տալիս Արցախի անկախ հանրապետությունը նվաճել, Խոջալուի նվաճումն էլ պիտի ավելի վաղ սկսվեր, սակայն թույլ չտրվեց դա անել:
”Խոջալուի գրավման ժամանակ գիշերն սկսվեց օպերացիան, և գիշերվա ժամը հինգին Հայաստանից նամակ ենք ստանում` դադարեցնել գործողությունները: Տեր-Պետրոսյանն ասել է` քանի գլխանի եք, որ որոշել եք ազատագրել Շուշին , Աշոտ Բլեյան, Էդուարդ Գրիգորյան, Աշոտ Մանուչարյան, նրանք դեմ էին”,-ասաց : Կոմանդոսը հայտնեց, որ դրանից հետո իրեն ստիպում էին աջակցել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն ինքը դա չարեց, քանի որ քաղաքական գործիչ չէ:
”Պատկերացրեք իմ վիճակը, որ ինձ ասում էին ինչ-որ մեկին սատարեք, ես չէի կարող սատարել Ռոբերտ Քոչարյանին, ես հարգում եմ նրան, բայց ես քաղաքական գործիչ չեմ, ես սկսեցի վիճել երկուսի հետ էլ նկատի ունի առաջին եւ երկրորդ նախագահներին-խմբ./, իհարկե դաշնակներին ավելի շատ հասավ: Դրանից հետո դաշնակները կարծեցին, որ ես ՀՀՇ-ական եմ”,-պատմեց Կոմանդոսը:
Խոսելով ներկայիս իրավիճակի մասին`Արցախի ազգային հերոսն ասաց, որ Ադբերջանի նախագահը այլ ելք չունի, նա երկրում իր իշխանությունը պահելու համար այսպիսի քաղաքականություն պետք է վարի: ”Բայց եթե երկու կողմերը չեն ուզում պատերազմել, պատերազմ չի լինի”: