Մասնավոր բուհերը բացվել են գազալցակայանի ու սրճարանի բիզնես դնելու համար. Աշոտյանը մեղադրում է

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանը այսօր` փետրվարի 5-ին շարունակում է աշխատանքը: Նախորդիվ քննարկված նախագծերի քվեարկությունից հետո օրենսդիրները սկսեցին ‘’Լիցենզավորման մասին’’ օրենքում փոփոխությունների փաթեթի քննարկումը, որով ԿԳՆ համապատասխան լծակներ կստանա նաեւ առողջապահական ոլորտի կրթական հաստատությունների նկատմամբ վերահսկողակաան մեխանիզմներ կիրառելու: Սրանով, ինչպես նշեց ԿԳ նախարար, հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը, կամբողջանա ոլորտում պետական քաղաքականությունը եւ թույլ կտա ապահովել […]