26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ափսոսալու բաներ շատ կան, ու այն, որ ժամանակն անցնում է … /վիդեո/

Գիշեր ու ցերեկ ես դադար չունեմ, քո սիրուց էրված խելագարվում եմ

Քեզնով եմ ապրում քեզնով եմ շնչում, քեզնով եմ ապրում, երկնային իմ հրեշտակ….

Առաջին անգամ ծննդյան օրը մեզ հետ չէ Հայաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Լսելով գույժը՝ ցնցվեցինք, հետո մտածեցինք, գուցե մեկը չար կատակ է արել: Բայց ավաղ…

Վախենում էր դժբախտ դեպքերից եւ չէր ուզում որեւէ մեկի դժբախտության մասին լսի: Երջանկության բանաձեւը իր ընտանիքն էր: Կամքով ուժեր էր, թույլ կողմերից ժամանակին առանձնացրել էր մարդկանց շատ արագ հավատալը: Հավատում էր  Աստծուն, եւ գուցե դրա համար Աստված նրան ժամանակից շուտ իր մոտ տարավ: “Իսկ հավատացյալը սիրով լցված է լինում:

Եվ միայն սերը կարող է փրկել աշխարհը”,-ասում էր սիրելի Ֆլորան: Ասում էր՝ ափսոսալու բաներ շատ կան, ու այն, որ ժամանակն անցնում է, շատ արագ է անցնում:  “Ուզում եմ ժամանակը մի քիչ դանդաղի: Շատ բաներ կան անելու”,-ասել էր հարցազրույցներից մեկում:

Ասում են Ֆլորայից հետո ամայացում է նկատվելու, կարոտելու ենք նրա հզոր, քաղցր ձայնին եւ երգին: Նրա հուղարկավորության օրը երբ երգչուհու աճյունը ծափահարություններով ճանապարհում էին, եւ ձյուն էր տեղում, մի պահ մարդ չկար: Երգչուհու նկարն էր օպերայի շենքի փակցված եւ հանկարծ այդ լռության մեջ հնչեց երգը՝ վայ դլե յաման….

Կարծես ուզում էր հիշեցնել, որ կամ ու կլինեմ, որ նրա երգերը հավերժ են, իսկ ինքը արդեն անմահների շարքում է…. Մի քիչ փոխելով իր սիրած երգերից մեկի բառերը ասում ենք՝  լսելու ենք քեզ, սիրելի երգչուհի, որ կարոտներս առնենք, որ կարոտից վախենամ մեռնենք

Այսօր սիրելի երգչուհին կդառնար 56 տարեկան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ