08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2013

Վաղը կառավարությունից պարզաբանումներ են պահանջելու

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը բարձրացրեց Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ ԻԻՀ-ին տրամադրելու մասին կառավարության որոշման հետ կապված մի շարք հարցեր: Աղվան Վարդանյանը, մասնավորապես նշեց որ Սյունիքի մարզում հիսուներկու հազար ՀԱ  արոտավայրեր հինգից տասը տարով վարձակալության են տալու հարեւան պետությանը` անասուններ արածացնելու համար: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն պարզաբանումներ կպահանջի կառավարությունից: ‘’Ի՞նչ է սա նշանակում, […]

ՀՀ դեսպանը ռումինական հեռուստաալիքով անդրադարձել է ԼՂ խնդրին

Շաբաթ երեկոյան, ս/թ փետրվարի 2-ին, ռումինական “DIGI 24” հեռուստատեսության “Դիվանագիտական անձնագիր” հաղորդման հյուրն էր Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Կեսժամանոց հաղորդման ընթացքում դեսպանն անդրադարձավ Ղարաբաղյան հարցին, հայ-ռումինական առեւտրատնտեսական փոխանակումների վիճակին, ինչպես նաեւ ռումինահայ համայնքի պատմությանն ու նրա ինքնության պահպանության ուղղությամբ Հայաստանի ջանքերին: Հաղորդումն սկսվեց Հայաստանի մասին պատմող տեսանյութով, ուր անկախության կայացման ճանապարհին խոսվեց Հայոց ցեղասպանության եւ […]

Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է. Դավիթ Հարությունյանը` Արման Մելիքյանին

ՀՀ  նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյան ի հայտարարության մեջ հնչած մեղադրանքը, մասնավորապես նշելով. “ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հնչեցրած  “թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ճնշում են գործադրում ընտրողների վրա և կաշառք առաջարկում” հայտարարությունը ոչ այլ […]

ՀՅԴ-ն կոչ կանի ընտրություններից մի քանի օր առաջ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունն իր համակիրներին  նախագահական ընտրություններում կողմնորոշվելու կոչ կանի քվեարկությունից մի քանի օր առաջ: Այսօր այս մասին ի պատասխան Henaran.am-ի հարցին` ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը: Նա նշել է, որ թեկնածու չառաջադրելը, որի բոլոր հիմնավորումները Դաշնակցությունը ներկայացրել է, չի նշանակում, որ ՀՅԴ-ն ձեռքերը ծալած նստելու է եւ քաղաքական […]

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս: Իսլամական հանրապետության նախագահը 1979-ից, երբ Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ, իսկ Կահիրեն խաղաղ համաձայնագիր ստորագրեց Թել-Ավիվի հետ,  որից հետո 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները փաստացի ընդհատվեցին, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համբուրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, երբ վերջինս իջել է ինքնաթիռից:  Իրանի առաջնորդը Կահիրե է մեկնել` […]

Այն բուհերը, որոնք կհամապատասխանեն ստանդարտներին, կհավակնեն պետական աջակցության. Աշոտյան

ԿԳՆ իրականացրած ստուգումների արդյունքում փակված մասնավոր բուհերի այն  ուսանողները, որոնք  ցանկություն են հայտնել  շարունակելու կրթությունը, օգտվել են այդ հնարավորությունից: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:  Նախարարն ասել է, որ նույն  պայմաններով եւ նույն վճարով այլ բուհերում սովորելու ցանկություն են հայտնել  փակված բուհերում սովորող մոտ չորս ու կես […]

Բագրատյանը` Սերժ Սարգսյանից հեռու /ֆոտո, վիդեո/

Նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը քարոզարշավի շրջանակներում այսօր` փետրվարի 5-ին այցելեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաք: Նախապես ծրագրվածի համաձայն` հանդիպումը պետք է կայանար քաղաքի Մշակույթի պալատի դիմաց: Իսկ այստեղ պատրաստվում էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ վաղվա հանդիպմանը, իմա` “դեպի ապահով Հայաստան” պաստառներն էլ` անպակաս են:   “Ժողովուրդ ջան, եկեք այս կողմ գնանք, մենք Սերժ Սարգսյանի […]

Այս գործելաոճը ավելի շատ վնաս է տալիս թեկնածուին եւ ՀՀԿ-ին. Աշոտյան

 ‘’Քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում մամուլում ընդամենը երկրորդ փաստավավերագրային նյութով ապացուցված դեպքն է, երբ կա նման դեպք’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով Արարատի մարզում գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին դպրոցականների մասնակցելու դեպքին, ասել է ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ առաջին դեպքը գրանցվել էր Ագարակում, ինչի կապակցությամբ Ագարակի դպրոցի տնօրենը վարչական տույժի […]

Ճապոնացիները բացահայտել են մաստակի օգտակարությունը

Ճապոնացի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել` մաստակը ոչ միայն վնասակար չէ, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով օգտակար է: Այն 10 տոկոսով բարելավում է ուղեղի աշխատանքը եւ բարձրացնում զգոնությունը: Գիտնականների անցկացրած փորձի ընթացքում 2 խմբերից մեկը, որի անդամները մաստակ ծամելով են առաջադրանքները կատարել, 10 տոկոսով ավելի արագ են դա արել, քան մյուս խմբի անդամները, ովքեր մաստակ ծամելիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի