07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բագրատյանը` Սերժ Սարգսյանից հեռու /ֆոտո, վիդեո/

Նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը քարոզարշավի շրջանակներում այսօր` փետրվարի 5-ին այցելեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաք: Նախապես ծրագրվածի համաձայն` հանդիպումը պետք է կայանար քաղաքի Մշակույթի պալատի դիմաց:

Իսկ այստեղ պատրաստվում էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ վաղվա հանդիպմանը, իմա` “դեպի ապահով Հայաստան” պաստառներն էլ` անպակաս են: 

 “Ժողովուրդ ջան, եկեք այս կողմ գնանք, մենք Սերժ Սարգսյանի պաստառների տակ չենք կարող քարոզարշավ անել”,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Նախքան Բագրատյանը ելույթ կունենար, ներկաներից մեկը կոչ արեց բոլորին, որ ճիշտ որոշում կայացնեն եւ չսխալվեն: Նա խնդրեց բոլորին ուսումնասիրել նախագահի թեկնածուների ծրագրերը: 

Ապա իր ծրագիրն արմավիրցիներին մատուցեց նախագահի թեկնածուն: Բագրատյանը խոստացավ, որ ընտրվելու դեպքում ինքը կլուծի պրոգրեսիվ հարկավորման, օլիգարխիայի, մոնոպոլիաների խնդիրները:

“Ես վստահության ճանապարհով եմ գնալու: Ես ձեզ աշխատատեղեր չեմ խոստանում: Ես ձեզ խոստումներ չեմ տալիս, դուք եք ստեղծելու նոր Հայաստան: Մի վախեցեք, ես մենակ էլ լինեմ, կհասնեմ փոփոխությունների, ես մինչեւ վերջ կգնամ”,-հայտարարեց Բագրատյանը, բացատրելով, որ պետք է Երեւանից մարզեր ուղղվող դոտացիաները մնան մարզերում. ասենք գյումրեցին կամ վանաձորցին, ով ապրում է Երեւանում կամ հանրապետության որեւէ այլ տարածքում իր եկամտահարկի 50 տոկոսը պետք փոխանցի իր ծննդավայրի բյուջե:

Henaran.am“-ի հետ զրույցում արմավիրցի Սպարտակ Մարտիրոսյանն ասաց, որ ինքը հավատում է, որ Բագրատյանն ուղղակի խոստումներ չի տալիս եւ ընտրվելու դեպքում փոփոխություններ իսկապես կլինեն:

Իսկ գոհ է եղել Բագրատյանի` վարչապետության տարիներից, մեր զրուցակիցն ասաց, որ այն ժամանակ “պատերազմի տարիներ էին, իսկ հիմա ազատություն ու անկախություն կա եւ ծրագրերը հնարավոր կլինի կյանքի կոչել”:

17:49 Նախագահի թեկնածուն նաև պատասխանեց ներկաների հարցերին: Մեծահասակ մի տղամարդ պատմեց, որ ինքն ունի 6 երեխա, սակայն չի կարողանում նրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: ”Ինձ ասեցին` քեզ ով էր ասում 6 երեխա ունենաս, որ հիմա էլ չկարողանաս պահել, ինչ անե՞մ ես”,-հարցրեց նա: Բագրատյանը նշեց, որ ինքը ցավում է, որ նման սխալ բան են ասել իրեն: Բայց հարցադրում անողը կարծես թե գոհ չմնաց պատասխանից: Փոխարենը մյուսները նշեցին. ”Ի՞նչ կարա անի ինքը բայց: Ցանկանում ենք քեզ հաջողություն և բարի բախտ”:

Մեկ այլ հարցի, թե արդյոք հնարավոր է երկխոսություն լինի նախագահ Սերժ Սարգսյանի և Բագրատյանի միջև, նախագահի թեկնածուն ասաց. ”Երեկ հանդիպում պետք է լիներ նախագահի 3 թեկնածուների միջև, երեկ թող գար”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ