08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաղը կառավարությունից պարզաբանումներ են պահանջելու

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը բարձրացրեց Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ ԻԻՀ-ին տրամադրելու մասին կառավարության որոշման հետ կապված մի շարք հարցեր:

Աղվան Վարդանյանը, մասնավորապես նշեց որ Սյունիքի մարզում հիսուներկու հազար ՀԱ  արոտավայրեր հինգից տասը տարով վարձակալության են տալու հարեւան պետությանը` անասուններ արածացնելու համար: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն պարզաբանումներ կպահանջի կառավարությունից:

‘’Ի՞նչ է սա նշանակում, խնդիրը պետության տարածքի մի  մասը վարձակալությամբ տալուն է վերաբերվում: Այս գործարքից ի՞նչ է շահելու մեր պետությունը: Շահելո՞ւ, թե՞ կորցնելու են հարակից գյուղերը: Ի՞նչ է լինելու քաղաքական, հոգեբանական եւ բնապահպանական վիճակի հետ’’,-հարցադրումներ հնչեցրեց պատգամավորը` շեշտելով, որ սա ռազմավարական նշանակության խնդիր է:

‘’Ինչո՞ւ չենք սուբսիդավորում եւ ցածր տոկսոադրույքով վարկեր տրամադրում գյուղացիներին, ինչո՞ւ չենք ուզում երկիրը լքել ցանկացող գյուղացու փոխարեն զարգացած անասնապահություն ունենալ’’,-պատգամավորը շարունակեց հարցերի շարանը:

Աղվան Վարդանյանը կիսագրագետ որակեց միջպետական հարաբերություններում նման գործելաոճի  դրսեւորումը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ