04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ճապոնացիները բացահայտել են մաստակի օգտակարությունը

Ճապոնացի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել` մաստակը ոչ միայն վնասակար չէ, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով օգտակար է: Այն 10 տոկոսով բարելավում է ուղեղի աշխատանքը եւ բարձրացնում զգոնությունը:

Գիտնականների անցկացրած փորձի ընթացքում 2 խմբերից մեկը, որի անդամները մաստակ ծամելով են առաջադրանքները կատարել, 10 տոկոսով ավելի արագ են դա արել, քան մյուս խմբի անդամները, ովքեր մաստակ ծամելիս չեն եղել: Հետազոտությունը ցույց է տվել, որ ծամելն ակտիվացնում է գլխուղեղի տարբեր հատվածները` շնորհիվ արյան մատակարարման ուժեղացման:

Միաժամանկ հարկ է նշել նաեւ, որ չարժե շատ տարվել մաստակ ծամելով, քանի որ նախորդ տարի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ մաստակը բացասաբար է անդրադառնում հիշողության վրա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ