08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2013

Մենք պետք է վերադարձնենք Հարավային Օսիան եւ Աբխազիան. Իվանիշվիլի

Վրաստանը ոչ մի գնով չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի` Մյունխենյան կոնֆերանսին արած  հայտարարությունը, երբ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ը բոլոր հարցերով չէ, որ համաձայն է Ռուսաստանի հետ, եւ որպես օրինակ նշել էր Վրաստանի օկուպացված տարաքծները: Բայդենի խոսքով` ԱՄՆ-ը Հարավային Օսիան եւ […]

“Խասիաթդ մեռնի” . Իրատես de facto

Հրանտ Բագրատյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հարաբերությունները մշտապես նույնիսկ իրենց իշխանության ժամանակ եղել են ոչ միանշանակ: Թերթը գրում է, որ Բագրատյանն անկախ մարդ էր ու շատ բան չէր հանդուրժում, Վազգենն ու Վանոն էլ հազար ու մի պատճառով չէին մասնակցում վարչապետ Բագրատյանի կառավարության նիստերին: Երկու ուժայինները, լավատեղյակների պնդմամբ` բոյկոտում էին դրանք, եւ որքան էլ այն օրերին կատակում էին, թե […]

Դաշնակցությունը` “պտիչկաներով” ու խաչերով. Հրապարակ

Վերջին օրերին Դաշնակցության ղեկավար անձինք շրջում են հանրապետությունով եւ “ընկերային հավաքներ” անում: Թերթը տեղեկացնում է, որ բացի այն, որ ՀՅԴ շարքերին հարկավոր է բացատրել, թե այնուամենայնիվ ինչու ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրեց, նաեւ հրահանգավորում են, թե ինչպես պահեն իրենց քվեարկության օրը: Թերթը մասնավորեցնում է, որ հրահանգն այսպիսին է` անպայման գնալ քվեարկության եւ անվավեր դարձնել քվեաթերթիկները: […]

Թալանել են խեղդամահ արված ուսուցչուհու տունը. Ժողովուրդ

2012 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի 6-րդ բնակարանում խեղդամահ անելով սպանել էին Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանին: Դեպքից անցել է 6 ամիս: Թերթը նկատում է, որ սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Ավելին, սպանությունից 4 ամիս անց` նոյեմբերի 21-ին հանցագործները թալանել են Լուսինեի բնակարանը: Խեղդամահ արված ուսուցչուհու քույրը` Մարի Ղազարյանը, թերթին պատմել […]

Սամոն “ջիգյարով” համբուրեց Ծառուկյանին. Իրատես de facto

Երեկ մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանին, ինչպես գրում է “Իրատես de facto”-ն, մինչ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը դահլիճում ֆոտոսեսիա էր կազմակերպում, հանկարծ ներս մտավ Գագիկ Ծառուկյանը, ում մուտքն անակնկալի բերեց ոչ միայն լրագրողներին, այլեւ իր խմբակցության եւ մյուս պատգամավորներին: ԲՀԿ խմբակցության անդամները մեկիկ-մեկիկ մոտեցան, ողջագուրվեցին “շեֆի” հետ: Ամենաուշագրավը Սամվել Ալեքսանյանի “մոտեցումն” էր.պատգամավորներին այս ու այն կողմ հրելով. […]

Մեկ դասաժամ` զրուցել են ՀԱԿ եւ ՀԺԿ առաջնորդները. Հայկական ժամանակ

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տուն, հյուրընկալվել պատգամավորին: Հանդիպումը տեւել է մոտ քառասունհինգ րոպե: Առաջին նախագահի այս մասնավոր այցը կապված է ՀԺԿ առաջնորդի վերջերս ունեցած առողջական խնդիրներով: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, այցելել է Ստեփան Դեմիրճյանի առողջությամբ հետաքրքրվելու համար: Այս այցը կարեւոր է նաեւ Հայ ազգային կոնգրեսում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի