10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկ դասաժամ` զրուցել են ՀԱԿ եւ ՀԺԿ առաջնորդները. Հայկական ժամանակ

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տուն, հյուրընկալվել պատգամավորին: Հանդիպումը տեւել է մոտ քառասունհինգ րոպե: Առաջին նախագահի այս մասնավոր այցը կապված է ՀԺԿ առաջնորդի վերջերս ունեցած առողջական խնդիրներով: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, այցելել է Ստեփան Դեմիրճյանի առողջությամբ հետաքրքրվելու համար: Այս այցը կարեւոր է նաեւ Հայ ազգային կոնգրեսում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումների համատեքստում:

Վերջին շրջանում հաճախակի էին դարձել խոսակցությունները, որ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը` ՀԺԿ-ն, նույնպես պատրաստվում է լքել ՀԱԿ-ը: Անցյալ շաբաթավերջին, Դեմիրճյանը “Հայկական ժամանակ”-ին տված հարցազրույցում հերքել էր այդ լուրերը, ասելով, որ ՀԺԿ-ն եղել եւ մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը:

ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք եւ երթ անցկացնել` ի հիշատակ 2008 թվականի “Մարտի 1”-ի սպանդի ժամանակ զոհվածների: ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը հայտարարել է, որ իրենք արդեն դիմել են Երեւանի քաղաքապետարան միջոցառման մասին իրազեկելու, ինչպես նաեւ ասել է, որ այդ հանրահավաքին մասնակցելու է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդյո՞ք դա լինելու է զուտ հիշատակի հանրահավաք, մարտի մեկի զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, թե նաեւ հնչելու են քաղաքական ելույթներ. Հայ ազգային կոնգրեսում, ինչպես երեկ հայտնել են թերթի թղթակցին, դեռ չեն որոշել: Իսկ ահա վերջին տարիներին, կոնգրեսի շարքերը լքած տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ աոանձին անհատներ, խուսափել են ուղիղ պատասխանել թղթակցի հարցին, թե արդյո՞ք իրենք մի կողմ կդնեն տարաձայնությունները եւ կմասնակցեն Մարտի 1-ի հանրահավաքին: Միայն ՀՈԻՊ նախագահ Գառնիկ Մարգարյանն է ասել, որ եթե խոսքը գնում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպվող հանրահավաքին, ապա իրենք անշուշտ, կմասնակցեն դրան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ