02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սամոն “ջիգյարով” համբուրեց Ծառուկյանին. Իրատես de facto

Երեկ մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանին, ինչպես գրում է “Իրատես de facto”-ն, մինչ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը դահլիճում ֆոտոսեսիա էր կազմակերպում, հանկարծ ներս մտավ Գագիկ Ծառուկյանը, ում մուտքն անակնկալի բերեց ոչ միայն լրագրողներին, այլեւ իր խմբակցության եւ մյուս պատգամավորներին: ԲՀԿ խմբակցության անդամները մեկիկ-մեկիկ մոտեցան, ողջագուրվեցին “շեֆի” հետ: Ամենաուշագրավը Սամվել Ալեքսանյանի “մոտեցումն” էր.պատգամավորներին այս ու այն կողմ հրելով. լայն ժպիտով մոտեցավ Ծառուկյանին եւ “ջիգյարով” համբուրվեց:

Ի տարբերություն Ծառուկյանի “փառավոր” մուտքի, գրեթե աննկատ մնաց նիստերից երկար բացակայող մեկ այլ պատգամավորի` Ստեփան Դեմիրճյանի ներկայությունը: Վերջինս բավականին գունատ տեսք ուներ: Շարունակելով թեման` թերթը գրում է, որ լրագորղները խմբված սպասում էին Գագիկ Ծառուկյանի  “երկու խոսքին”, բայց այդպես էլ Ծառուկյանը դահլիճից դուրս չեկավ:

Պարզվեց` Գալուստ Սահակյանը Ծառուկյանին ԱԺ նախագահին պատկանող մուտքով դուրս էր տարել, ինչն ԱԺ կանոնակարգի խախտում է. այդ մուքտով կարող է դուրս գալ միայն ԱԺ նախագահը կամ “ինչ-որ մեկը”` նրա ուղեկցությամբ: Ակնհայտ է, որ այդ կերպ խնամին լրագրողների ձեռքից “ազատեց” մյուս խնամուն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ