27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք պետք է վերադարձնենք Հարավային Օսիան եւ Աբխազիան. Իվանիշվիլի

Վրաստանը ոչ մի գնով չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի` Մյունխենյան կոնֆերանսին արած  հայտարարությունը, երբ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ը բոլոր հարցերով չէ, որ համաձայն է Ռուսաստանի հետ, եւ որպես օրինակ նշել էր Վրաստանի օկուպացված տարաքծները: Բայդենի խոսքով` ԱՄՆ-ը Հարավային Օսիան եւ Աբխազիան չի ճանաչում որպես անկախ պետություններ եւ չի էլ պատրաստվում հետագայում ճանաչել: 

Իվանիշվիլին նկատել է, որ ԱՄՆ-ը միշտ էլ իրենց ռազմավարական գործընկերն է եղել եւ շատ բան է արել Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ, առհասարակ, Վրաստանի համար, որի համար էլ իրենք շնորհակալ են եւ կանեն ամեն ինչ այդ օգնությունը գնահատելու համար: “Այժմ մենք փորձում ենք կարգավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն մենք պետք է վերադարձնենք մեր տարածքները: Մենք ոչ մի գնով չենք հրաժարվի տարածքային ամբողջականությունից”,-Իվանիշվիլիի խոսքերն է մեջբերում “Грузия-online”-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ