08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2013

Իվանիշվիլին չի լսի Սաակաշվիլիին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքն անձամբ ներկա չի գտնվի խորհրդարանում, երբ այնտեղ իր ամենամյա զեկույցով ելույթ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է “РИА Новости”-ն:  Սաակաշվիլին օրենսդիր մարմնի առջեւ ելույթ կունենա փետրվարի 8-ին: Դա կլինի նրա առաջին ելույթը 8-րդ գումարման խորհրդարանի առջեւ: 2012-ի հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանի տեղերի մեծամասնությունը պատկանում է “Վրացական […]

“Իմ ավտոն ավելի թանկ է, քան Հայրիկյանը”

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը չի վառի իր “Ռենջ-Ռովերը”: Ըստ մամուլի հրապարակումների, Սեդրակյանը այդ քայլին կգնար, եթե  Հայրիկյանը չդիմեր  Սահմանադրական դատարան: “Նախ ես չեմ ասել, որ կվառեմ, եթե չդիմի: Հայրիկյանն ասել էր, որ իր վարկանիշն է հետազոտում, ես էլ ասի` դե իմ թանկարժեք ավտոմեքենան վառեմ, ասեմ վարկանիշս բարձրացել է”,-ասաց Սեդրակյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: “Ամեն դեպքում, […]

Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան

“Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը” այսօր հրապարակել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հարցումների արդյունքները: Ըստ այդ հարցումների` նախագահի 8 թեկնածուներից լիդերի դիրք ունեն երկուսը` գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, որին իր ձայնը կտա հարցվածների 61 տոկոսը եւ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա օգտին կքվեարկի հարցվածների 27 տոկոսը: Կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը լրագրողներին ասել […]

Աշոտյանի ստոմատոլոգը դեմ է

Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց մասնագիտությամբ բժիշկ, ԿԳՆ Արմեն Աշոտյանին` ինչ կարծիքի է ստոմատոլոգների հարցի վերաբերյալ: Արմեն Աշոտյանը բարձրաձայնեց իր ստոմատոլոգի դիրքորոշումը` Աշոտյանի ստոմատոլոգը դեմ է “Արտոնագրային վճարումների մասին” օրենքի փոփոխություններին: Հիշեցնենք, խորհրդարանը լսում է “Լիցենզավորման օրենքում” փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանին:

Եղանակը առաջիկա օրերին

Փետրվարի 6-ին, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` անձրև: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ին, 7-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը և 9-10-ին` ևս 3-5 աստիճանով:

Ընդունելության քննություններն ու դիպլոմները չլինեն. Բլեյանի առաջարկը

՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի տնօրեն, նախկին ԿԳ նախարար Աշոտ Բլեյանն առաջարկում է վերացնել ընդունելության քննությունները: Այսօր ասուլիսում նա ասաց, որ բուհերը դատարկ են մնում, միայն առանձին բաժիններում կա մրցակցություն: ՛՛Քննությունները ոչ միայն ավելորդ են, այլև վնասակար: Հանել քննությունները և կենտրոնանալ ուսուցման վրա, սա է մեր առաջարկը՛՛,-նշեց Բլեյանը: Բլեյանի կարծիքով՝ կարող են չլինել նաև դիպլոմներ, քանի որ […]

Պարոն Սերժին լսելու /ֆոտո, վիդեո/

73-ամյա Ազնիվ Ստեփանյանը Արտաշատի հրապարակ էր եկել` “պարոն Սերժին լսելու”: “Ես իմ կամքով եմ եկել, ոչ մեկը չի բերել”,-ասաց տատիկը: “Ինձ ստիպեն ժողովի գա՞մ: Ուրիշներին ես եմ ստիպում”,-կես կատակ, կես լուրջ ասաց տիկին Անահիտը, ով պարզապես եկել էր լսելու, թե առաջիկայում “ոնց է լինելու Հայաստանը”: Արարատցի ընտրողների տրամադրվածությանը ծանոթացեք Henaran.am-ի տեսանյութում: 

Չեբուրաշկան եւ Դավիթաշենի “ռեյտինգը”

“Չեմ կարծում, որ խելամիտ մարդը կարող է ասել, որ սա պատրաստված ելույթ էր: Այն պարզապես ինքնաբուխ ցանկություն էր` մարդը պարզապես ուզում էր արտահայտվել եւ արտահայտվեց”: Այսպես մեկնաբանեց ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը` Դավիթաշենում նախագահի քարոզարշավի ժամանակ հայտնի Չեբուրուշկայի ելույթը: Արթուր Գեւորգյանի խոսքով` դա փաստում է, որ այդ հանդիպումների ելույթները կազմակերպված չեն լինում եւ մարդիկ նմանատիպ հավաքներին […]

Նոր արագաչափեր

Երևան քաղաքում 2013 թ. փետրվարի 11-ից գործարկվելու են նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը։    Արագաչափ սարքերը տեղակայված են՝ Ավետիսյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ Արմենակյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ Զաքյան փողոց-Խորենացի փողոց Լենինգրադյան փողոց-Սեբաստիա փողոց Աբովյան փողոց-Սայաթ-Նովա փողոց Տերյան փողոց-Սայաթ-Նովա փողոց Տերյան փողոց-Կորյունի փողոց և Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի