22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայրիկյանը չի դիմի ՍԴ /լրացված, վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու, օրերս մահափորձի ենթարկված  Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը քիչ առաջ խոստացված ասուլիսին հայտարարեց, որ չնայած թեկնածուի համար միջադեպից հետո ստեղծվել էին անհաղաթահարելի խոչընդոտներ, սակայն Պարույր  Հայրիկյանը որոշել է չդիմել ՍԴ եւ չհետաձգել քվեարկության օրը:

Փաստաբանը մնացած բոլոր հարցերի պատասխանն ստանալու համար խորհուրդ տվեց դիմել անձամբ Հայրիկյանին:

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ անակնկալ կերպով ասուլիսի սրահ է մտել Պարույր Հայրիկյանը: Նա հայտարարել է, որ կատարվածը ահաբեկչություն էր իր դեմ: Հայրիկյանը վերահաստատել է իր փաստաբանի հայտարարությունը, որ չի դիմելու ՍԴ` ընտրությունների օրը հետաձգելու դիմումով, թեեւ Սահմանադրության 52-րդ հոդվածը տալիս է նման հնարավորություն` թեկնածուներից մեկի մոտ անհաղթահարելի խոչընդոտ առաջանալու դեպքում: 

Իսկ նման որոշման Հայրիկյանը հանգել է իր թիմակիցների անցկացրած սոցհրցման արդյունքում: Արդյոք պետք է հետաձգել ընտրության օրը, պատասխանել են` պետք չէ :

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ