11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կամսարը սոցցանցում մանկական պոռնոգրաֆիա է քարոզել

“Վկոնտակտե.ռու” սոցիալական կայքում կարդալով “Կամ Կամիկ” էջի անունը, շատերն, իրոք, կմտածեին, որ այն երեխաների համար է ստեղծված: Էջի անվանումը որևէ կերպ չի հուշում հանցագործության կամ պոռնոգրաֆիայի մասին:

Մինչդեռ, ինչպես պարզվել է քննությամբ, Վեդի քաղաքի բնակիչ Կամսար Մնացականյանը նշված անվամբ իր անհատական էջը ծառայեցրել է հենց մանկական պոռնոգրաֆիայի տարածման նպատակին, ինչը, սակայն, աննկատ չի մնացել:

 

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Կ. Մնացականյանն իր բնակարանում տեղադրված համակարգչի միջոցով համացանցի հասանելիություն ստանալով, 2012թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում “Վկոնտակտե.ռու” սոցիալական կայքի իր ստեղծած “Կամ Կամիկ” անվանմամբ անհատական էջում տեղադրելով և ցուցադրելով համացանցից ներբեռնված պոռնոգրական բնույթի տեսահոլովակներ, իր անհատական էջ այցելող անձանց հաղորդակից դարձնելու միջոցով տարածել է դրանք:

 

Բացի վերը նշվածից, Կամսար Մնացականյանը նույն ժամանակահատվածում “Կամ Կամիկ” էջում տեղադրել է համացանցից ներբեռնված մանկական պոռնոգրաֆիա պարունակող թվով հինգ տեսահոլովակներ և այդպիսով դրանք ներկայացրել իր անհատական էջ այցելող անձանց: Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի (“Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը”) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:

Աղբյուրը` “Փաստինֆո”

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ