Ղանդիլյանի, Յուզբաշյանի սպանությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը … ՀԿԿ ղեկավարը զարմացած է

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ոչ մի ձևով չի ազդի ընտրությունների վրա: Նա կմասնակցի ընտրություններին և չի երկարացնի ընտրությունների ժամկետը:
Այս կարծիքը հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցությնա ղեկավար Ռուբեն Թովմասյանը:
ՀԿԿ ղեկավարին զարմացրել է դեպքի շուրջ եղած մեծ արձագանքը. “Ղանդիլյանի, Յուզբաշյանի սպանությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը միգուցե այդքան ուշադրության չարժանացան: Այցելությունների իսկական հերթեր էր Հայրիկյանի մոտ”:
Ըստ նրա`այդ դեպքը պետք է մեկ օրվա մեջ բացահայտվեր,իսկ այսքանից հետո դժվար թե կարողանան գտնել մեղավորներին:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ոչ մի ձևով չի ազդի ընտրությունների վրա: Նա կմասնակցի ընտրություններին և չի երկարացնի ընտրությունների ժամկետը:
Այս կարծիքը հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցությնա ղեկավար Ռուբեն Թովմասյանը:
ՀԿԿ ղեկավարին զարմացրել է դեպքի շուրջ եղած մեծ արձագանքը.«Խանդիլյանի,Յուզբաշյանի սպանությունները,հոկտեմբերի 27-ը,մարտի 1-ը միգուցե այդքան ուշադրություն չարժանացան: Այցելությունների իսկական հերթեր էր Հայրիկյանի մոտ:»
Ըստ նրա`այդ դեպքը պետք է մեկ օրվա մեջ բացահայտվեր,իսկ այսքանից հետո դժվար թե կարողանան գտնել մեղավորներին:
Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարը չի կիսում Պարույր Հայրիկյանի կարծիքը, թե մահափորձն իր դեմ կազմակերպվել է ռուսական КГБ-ի կողմից: Ըստ Ռուբեն Թովմասյանի`մահափորձը դրսի ուժերի կազմակերպածը չէր. “Այս դեպքը հանրապետության ներսում եղած շահերի արդյունք է”:
Ընդհանուր քարոզարշավի վերաբերյալ Ռուբեն Թովմասյանն ասաց, որ այժմ սկսվել է քաղցր ստերի ժամանակաշրջանը, և “մի կողմից լսում ես խոստումներ, մյուս կողմից տեսնում`թե ինչ վիճակ է ժողովրդի մոտ”:
ՀԿԿ առաջնորդը նշեց, որ այսպիսի դեպքերը հարվածում են նաև երկրի հեղինակությանը:
Բանախոսը համոզված է, որ վերադառնալու է սոցիալիզմի ժամանակաշրջանը. “Բոլշևիկներն ընդունեցին հանրապետությունը 10 հազար քառ. կմ, բայց դարձրեցին 30 հազար քառ կմ, իսկ մայրաքաղաքի բնակչությունը հասցրեցին 1.5 միլիոնի”:
Արմեն կայքերից մենակ եսեի,եթե պետք լինի կասես,թե ինձանից ուզել եք ձայնագրությունը: