08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Գալուստ Սահակյանն այցելեց Անդրիաս Ղուկասյանին /վիդեո/

Մի քանի րոպե հետո ԳԱԱ դիմաց ասուլիս է տալու ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլի դիմած Անդրիաս Ղուկասյանը: Նրան րոպեներ առաջ այցելեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս եկել է` իմանալու` ինչպես է իրեն զգում նախագահի թեկնածուն, ծանոթանալու նրա պահանջներին: Սահակյանն Անդրեաս Ղուկասյանին ասաց, որ հարգում է նրա այդ քայլը, սակայն կարծում է, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի […]

Պահանջ դիտորդներին. բողոքի ակցիա ԵԱՀԿ գրասենյակի դիմաց /ֆոտո, վիդեո/

“Սա մեր երկիրն է”, “Մի սատարեք կեղծարարներին”, “Հեռացեք”: Այս կոչերով մի խումբ երիտասարդներ այսօր` հունվարի 31-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, որտեղ այժմ գտնվում են միջազգային դիտորդները: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, հավաքվել է մոտ 20 երիտասարդ: Նրանք ցանկանում են միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Անի Կարախանյանը […]

Խոստումները տապալվել են. ում է ակնարկում Սերժ Սարգսյանը /ֆոտո/

 “Մենք շատ հաճախ ականատես ենք եղել, երբ մարդիկ ժողովրդի ականջին խոստումներ են շշնջացել, սակայն հետո տապալել են իրենց աշխատանքը”,-Աբովյանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն աշխատել է առանց աղմուկի եւ չի խուսափել պատասխանատվությունից: Ըստ Սերժ Սարգսյանի, քայլ առ քայլ փոխվել է երկրի քաղաքական դաշտը, հիմա աստիճանաբար փոխվելու է տնտեսությունը: […]

“Օրենքով գողերի” ազատությունը հունից հանել է Սաակաշվիլիին

Ինչպես հաղորդում է “Новости-Грузия”-ն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրդովված է կառավարության հերթական քայլից: Վրացական իշխանությունների կողմից ընդունված “համաներման մասին օրենքի” համաձայն վրացական բանտերից, ի թիվս  բազմաթիվ այլ բանտարկյալների, ազատ են արձակվել նաեւ 6 “օրենքով գողեր”` Էլգուջա Դիգմելաշվիլին, Ռեւի Դարախվելիձեն, Բեսո Պապիաշվիլին, Վլադիմիր Ձոցենիձեն, Գեորգի Կարանաձեն, Ռեւազ Սեսկուրիան: Սաակաշվիլին հայտնել է, որ առաջիկա օրերին ազատ կարձակվեն եւս […]

Աղջիկներն էլ պիտի ծառայեն. Հայրիկյանը նրանց արտոնություններ կտա

 ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր նախընտրական ծրագրում առաջարկում է աղջիկներին ևս բանակ զորակոչել:  Սակայն սա լինելու է կամավոր հիմունքներով: Լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը նշեց, որ իր առաջարկի համաձայն՝ աղջիկները պետք է ծառայեն տասը ամիս: Առաջին ամիսների ընթացքում նրանք պետք է սովորեն առաջին բուժօգնություն, մեքենա վարել: Ծառայության գնալու են տնից և երեկոյան կրկին տուն […]

Քրեական գործ Շամշյանին խոչընդոտելու համար

ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ինչպես հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, 2013թ. հունվարի 30-ին, ժամը 21-ի սահմաններում ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում Ռուսլան Վանիկի Սահակյանը և գործով չպարզված ևս մեկ անձ խոչընդոտել են լրագրող Գագիկ Գևորգի Շամշյանի մասնագիտական գործունեությանը, որի ընթացքում […]

Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը. գազի գնի շուրջ բանակցություններն ընթացքում են

“Գազպրոմի” հետ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում  են: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: “Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը”,- ասաց Ա. Մովսիսյանը, հավելելով, որ գազի գնի մասին կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո: Նախարարը հերքեց լուրերը, թե գազի գինը բարձրացել է, սակայն այն չեն ցանկանում հրապարակել նախագահական ընտրություններից առաջ:

Սերժ Սարգսյանը թաքցնում է իր կենսագրության որոշ տվյալներ. Վարդան Սեդրակյան

“Նա տառապում է դեժավյու կոչվող հիվանդությամբ` հիշողության կորստով”,-նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման որակում տվեց գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին, նշելով, որ վերջինս հանրությունից թաքցնում է իր կենսագրական տվյալները: Օրինակ` նա խառատ է եղել, եղել է ՀՀՇ վարչության անդամ, անձամբ պատասխան է տվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության համար, […]

“Facebook”-ում վիրուս է տարածվում

Մի քանի օր է, ինչ “Facebook” սոցիալական ցանցում տարածված է վիրուս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Ներկայացնելով վիրուսը`մասնագետը նշեց, որ օգտվողը, տեսնելով “Facebook”-ում իր ընկերներից մեկը նշել է ինչ-որ էջի տակ` մտնում է այդ հասցեով, որն էլ պարունակում է վիրուս: “Այդ էջում գրված են թուրքերեն նախադասություններ, և երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի