08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Օմբուդսմենը պոռթկաց

Օմբուդսմենի զորակցությունը “Ժողովուրդ” օրաթերթին, դատարանների մեղքով տառապող մեր ժողովրդին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ու ՀՀ Արդարադատության խորհուրդի ճնշման տակ իրենց տեսակը պահպանող ազնիվ դատավորներին:  Դատարանի պատճառով այսօր “Ժողովուրդ” օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար […]

Ընտրութուններից մեկ շաբաթ առաջ կարելի է միավորվել. Հովհաննես Իգիթյան

ՀՀՇ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը “Սիվիլիթաս” հիմնադրամում հրավիրված քննարկմանը կարծիք հայտնեց, որ  հայաստանյան քաղաքական ուժերը նախագահական ընտրություններում կարող էին ուղղակի միավորվել: ‘’Առաջադրված թեկնածուներից բոլորը չէ, որ անհայտ թեկնածուներ են’’,-նկատեց նա: Այն հանգամանքը, որ դա տեղի չունեցավ, ըստ նրա, նշանակում է, որ քաղաքական ուժերը ճգնաժամի մեջ են: ‘’Սա իմ կարծիքն է, իմ կուսակիցները երեւի թե համաձայն չեն […]

Վարչապետը շոկի մեջ է ընկել` մերկ լրագրողի տեսքից /վիդեո/

Սերբական “Pink” հեռուստաընկերության “Առաքելությունն անիրագործելի է” հայտնի հեռուստաշոուի եթերում երկրի վարչապետ Իվիցա Դաչիչից հարցազրույց է վերցրել առանց ներքնազգեստի հաղորդավարուհին: Տեսախցիկը ֆիքսել է ամեն ինչ, այդ թվում` վարչապետի արձագանքը անսպասելի տեսարանին: Սերբիայի վարչապետը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել: Տեսագրությունը զայրացրել է ոչ միայն լրագրողներին, այլ նաեւ ԱԳ նախարարությանը, որը եւս ղեկավարում է Դաչիչը: Ինքը` վարչապետը, […]

Լրագրողները՝ ապահով Հայաստանի ճանապարհին /վիդեո/

Նախընտրական քարոզարշավի ընթացքում երբեմն լրագրողներն են հայտնվում ուշադրության կենտրոնում: Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, մինչ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գալը՝ բավականին ժամանակ կար: Երկար ճանապարհից հետո լիցքաթափվել էր պետք, որպեսզի կարողանայինք աշխատել: Եւ մեր գործընկերների մի մասը շուրջպար բռնեց դահլիճում, որտեղ պետք է կայանար նախընտրական հանդիպումը: Լրագրողների պարը ոգեւորեց նաեւ դահլիճին:  Ահա թե ինչ է ֆիքսել […]

Փորձել է բռնաբարելով` կուսությունից զրկել կնոջ ծանոթուհուն

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) Արտաշատ քաղաքի բնակիչ Սամվել Նիկոլյանին մեղավոր է ճանաչել բռնաբարության փորձի և շորթման համար և նրան դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով: Քննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Համեստ Ավագյանը 2012թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, իր տանը ծանոթուհու՝ Մարինեի (անունը փոխված է) […]

Արգելափակվել է ձնակույտի մեջ

Հունվարի 31-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի ոստիկանությունից դեպի ներքև՝ Սևանա լճի ափին, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Վ. Մկոյանին պատկանող «ՎԱԶ 21015» մակնիշի 23 SU 163 պետհամարանիշի ավտոմեքենան:

”Չի կարելի ՄՈՆԹԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՈՐՊԷՍ ՊՐԵՆԹ”

Ֆեյսբուքյան օգտատեր Սաքո Արեանը քննադատել է ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` իր գովազդներում ազգային հերոս Մոնթեի ընդգրկումը: ”Այո՛, հնարավոր կը լինի միայն, երբ ազգային արժէք դարձած կերպարները չես օգտագործի քո ընտրական քարոզարշաւում….ու նրանց քո ընտրական դաշտ չես տեղափոխի…. ուզում ես իրա հետ նկարվես՝ ոչ մի խնդիր, ուզում ես մի ձեռդ դնես իրա շիրիմին ու […]

Ռեալ-Բարսելոնա` 1:1 /վիդեո/

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կայացավ Մարդիդյան ”Ռեալի” և կատալոնյան ”Բարսենոլանայի” միջև: Սուպերկլասիկոն ավաևտվեց ոչ ոքի 1:1: Հանդիպման առաջին խաղակեսը, ճիշտ է, լարված էր, սակայն գոլեր չխփվեցին: Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆաբրեգասը: Թվում էր` կատալոնացիները այս անգամ նվազագույն հաշվով հաղթանակ կտանեն, սակայն 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Վառանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի