10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Facebook”-ում վիրուս է տարածվում

Մի քանի օր է, ինչ “Facebook” սոցիալական ցանցում տարածված է վիրուս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Ներկայացնելով վիրուսը`մասնագետը նշեց, որ օգտվողը, տեսնելով “Facebook”-ում իր ընկերներից մեկը նշել է ինչ-որ էջի տակ` մտնում է այդ հասցեով, որն էլ պարունակում է վիրուս:

“Այդ էջում գրված են թուրքերեն նախադասություններ, և երբ այցելում ես այդ հասցեով, այն սկսում է տարածվել”,-ասաց ՏՏ մասնագետը`հավելելով, որ դժվար է ասել, թե դա հենց Հայաստանի դեմ է ուղղված, թե ոչ. “Մի քանի  տիպի տեքստեր են տարածված, որոնցից մեկը քրդերի վերաբերյալ է”:

 

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ վիրուսի միջոցով Google Chrome-ի մեջ տեղադրվում է մի հավելված, որը թույլ է տալիս, որ համակարգիչը դառնա կառավարելի վիրուսը տարածողի կողմից.

“Օգտվողն առանց իր իմացության թուրքական էջերին like-եր է անում: Դրանով նրանք թուրքական էջեր են աճեցնում: Օրինակ`մի թուրք քաղաքական գործչի  էջ մոտ 100 հազար like էր հավաքել այդ ուղղությամբ”:

 

Անդրադառնալով հայկական կայքերի վրա ադրբեջանական հարձակումներին`մասնագետը նշեց, որ հունվար ամսվա ընթացքում ադրբեջանցիները շարունակել են կատարել հարձակումներ,որոնք ուղղված են եղել հիմնականում անծանոթ կայքերին.

“Այդ կայքերի մասին մենք իմանում ենք հիմնականում հարձակումից հետո, իսկ մեր կողմից այս ընթացքում կատարվել է հարձակում մոտ 10 կայքերի վրա, որոնցից մեկը եղել է լրատվական”:

 

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ տվեց պաշտոնյաներին շատ ակտիվ չլինել սոցկայքերում, քանի որ այնտեղ եղած տեղեկատվությունը կարող է օգտագործվել հակերների կողմից:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ