20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սերժ Սարգսյանը թաքցնում է իր կենսագրության որոշ տվյալներ. Վարդան Սեդրակյան

“Նա տառապում է դեժավյու կոչվող հիվանդությամբ` հիշողության կորստով”,-նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման որակում տվեց գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին, նշելով, որ վերջինս հանրությունից թաքցնում է իր կենսագրական տվյալները:

Օրինակ` նա խառատ է եղել, եղել է ՀՀՇ վարչության անդամ, անձամբ պատասխան է տվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության համար, թվարկեց Սեդրակյանը, հավելելով. “Մի կողմից հիշողության կորուստը, մյուս կողմից քարոզարշավում դրսեւորած այն համոզումը, թե Հայաստանի ապահով ապագան կախված է միմիայն Սերժիկ Ազատի Սարգսյանից, տեսնում ենք, որ այդ մարդը եւ կուսակցությունը գերագնահատում են իրենց դերը հայոց պատմության մեջ”:

Թեկնածուն այսուհետ էլ տանը նստած` հարցազրույցային քարոզարշավ կվարի: Միայն թե, ինչպես խոստացել է, դրանք ավելի ակտիվ կլինեն. սա է Սեդրակյանի փետրվարի մեկից խոստացված “ակտիվ քարոզարշավը”:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ