26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Օրենքով գողերի” ազատությունը հունից հանել է Սաակաշվիլիին

Ինչպես հաղորդում է “Новости-Грузия”-ն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրդովված է կառավարության հերթական քայլից: Վրացական իշխանությունների կողմից ընդունված “համաներման մասին օրենքի” համաձայն վրացական բանտերից, ի թիվս  բազմաթիվ այլ բանտարկյալների, ազատ են արձակվել նաեւ 6 “օրենքով գողեր”` Էլգուջա Դիգմելաշվիլին, Ռեւի Դարախվելիձեն, Բեսո Պապիաշվիլին, Վլադիմիր Ձոցենիձեն, Գեորգի Կարանաձեն, Ռեւազ Սեսկուրիան: Սաակաշվիլին հայտնել է, որ առաջիկա օրերին ազատ կարձակվեն եւս 20 “օրենքով գող”:

Վերջիններիս 24 ժամ է տրված երկրից հեռանալու համար, քանի որ ըստ Քրեական օրենսգրքի 223 հոդվածի` քրեական հեղինակությունները չեն կարող ազատության մեջ լինել եւ գտնվել Վրաստանի տարածքում: Այդ պատճառով էլ նրանք կհեռանան երկրից, հակառակ դեպքում` նրանց բանտարկության ժամկետը կավելանա:

Սաակաշվիլին այս կապակցությամբ նշել է, որ Վրաստանը վերադառնում է 90-ականներ, երբ “երկրում տիրում էր անպատասխանատվության, անարդարության եւ ամենաթողության սինդրոմը”: Մեկնաբանելով այն տեղեկությունը, որ “օրենքով գողերը” պարտավոր են լքել Վրաստանը, Սաակաշվիլին հայտարարել է. “Ձեզ հիմար իրավիճակի մեջ մի դրեք: Ո՞ւմ են նրանք պետք: Կարծում եք` այլ երկրներում նրանց կընդունե՞ն”: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ