06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Քրեական գործ Շամշյանին խոչընդոտելու համար

ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ինչպես հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, 2013թ. հունվարի 30-ին, ժամը 21-ի սահմաններում ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում Ռուսլան Վանիկի Սահակյանը և գործով չպարզված ևս մեկ անձ խոչընդոտել են լրագրող Գագիկ Գևորգի Շամշյանի մասնագիտական գործունեությանը, որի ընթացքում տալով սեռական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինչը զուգորդվել է Շամշյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Վերոնշյալ դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ և 258-րդ հոդվածների հատկանիշներով, Գ. Շամշյանը ճանաչվել է որպես տուժող, իսկ Ռուսլան Սահակյանը որպես կասկածյալ: Վերջինս ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է: Հաղորդում է “Փաստինֆոն”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ