Գալուստ Սահակյանն այցելեց Անդրիաս Ղուկասյանին /վիդեո/
Մի քանի րոպե հետո ԳԱԱ դիմաց ասուլիս է տալու ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլի դիմած Անդրիաս Ղուկասյանը:
Նրան րոպեներ առաջ այցելեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս եկել է` իմանալու` ինչպես է իրեն զգում նախագահի թեկնածուն, ծանոթանալու նրա պահանջներին: Սահակյանն Անդրեաս Ղուկասյանին ասաց, որ հարգում է նրա այդ քայլը, սակայն կարծում է, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի պիտի մասնակից դառնա այս ընտրություններին:
Լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ ամենակարևորն այն է, որ և ՀՀԿ-ը, և նախագահի թեկնածու Ղուկասյանի նպատակն է ունենալ լավ Հայաստան, և յուրաքանրյուրի մասնակցությունն այս գործընթացին իրոք արժանի է գնահատման: ”Յուրաքանչյուրը յուրովի է ընտրապայքարի մասնակցում, մենք պիտի կարողանանք արժանվույն գնահատել յուրաքանչյուրի գործողությունները, սակայն նման երևույթները մեզ համար ընդունլի չեն”,-նշեց Սահակյանն ու հավելեց, սակայն, որ ինքը չի եկել կոչ անելու դադարեցնել հացադուլը, քանի որ դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: ”Եթե անձն այդպես է որոշում, ուրեմն իր որոշումն է, ուղղակի մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ պայքարը պայքար մնա և առողջությանը վնաս չտա”,-ընդգծեց պատգամավորը:
Անդրիաս Ղուկասյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց այցելության համար ու լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այցը PR էր, թե աջակցություն: Սակայն, ըստ նրա, կարևորն այն է, որ իշխող կուսակցությունն ընդունեց, որ սա հացադուլ է և իր պայքարը սկզբուքային է: ”Ես այդպես եմ հասկանում Գալուստ Սահակյանի այցելությունը: Սա ազնիվ պայքար է, մենք որպես քաղաքական հակառակորդներ ճանաչում ենք իրար, յուրաքանչյուրս գտնվելու ենք մեր սկզբուքային դիրքերում”,-ասաց Ղուկասյանը: ”Գալուստ Սահակյանն եկավ, հայտնեց իր զորակցությունը, ասաց, որ հանրությունը պետք է ճանաչի այս գործընթացը, հայտնեց իր անձնական դիրքորոշումը, ինքը հարգանքով է վերաբերում այս պրցեսին, սակայն չի նշանակում, որ մենք գաղափարապես համախոհներ ենք”,-շարունակեց Ղուկասյանը: Նախագահի թեկնածուն նշեց, որ իր համար անսպասելի էր այս այցը:
Այցի մանրամասները` տեսանյութում