15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոստումները տապալվել են. ում է ակնարկում Սերժ Սարգսյանը /ֆոտո/

 “Մենք շատ հաճախ ականատես ենք եղել, երբ մարդիկ ժողովրդի ականջին խոստումներ են շշնջացել, սակայն հետո տապալել են իրենց աշխատանքը”,-Աբովյանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն աշխատել է առանց աղմուկի եւ չի խուսափել պատասխանատվությունից:

Ըստ Սերժ Սարգսյանի, քայլ առ քայլ փոխվել է երկրի քաղաքական դաշտը, հիմա աստիճանաբար փոխվելու է տնտեսությունը: “Տնտեսական աճը պիտի լինի այնպիսին, որ շոշափելի լինի յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք քայլ առ քայլ կերպարանափոխել ենք ՀՀ տնտեսությունը եւ քաղաքական համակարգը:

Մենք խրախուսում ենք նոր ծրագրեր: Աջակցում ենք այն ձեռնարկատերերին, ովքեր առաջարկում են ծրագրեր, ինչի արդյունքում Հայաստանում ստեղծվում են նոր աշխատատեղեր”,-ասաց թեկնածուն:

Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ ընտրողների հարցերին՝ սկսած մանկապարտեզների նորոգումից մինչեւ ջրամամատակարարում եւ էլեկտրաէներգիա:

Նախագահի թեկնածուն հանդիպեց նաեւ չարենցավանցիների հետ: Այստեղ նա անդրադարձավ մասնավորապես դատական համակարգի զարգացմանը: Միաժամանակ Սերժ Սարգսյանը ասաց, որ ինքը դեմ է, որ կարող մարդը չի աշխատում եւ սպասում է սոցնպաստների: Սա, ըստ թեկնածուի` սխալ քաղաքականությունն էր եւ այս հարցում բեկում է լինելու :

Միայն պետական մարմինները չէ, որ պիտի զարգացնեն երկիրը: Անհրաժեշտ է նաեւ քաղաքացիների աջակցությունը, նախաձեռնությունը. հենց սա է Սերժ Սարգսյանի առաջարկած ապահով Հայաստանի հենքում:

“Պետական հոգածությունը պետք է տարածվի հաշմանդամների վրա, նրանց զբաղվածության խնդրի վրա: Պետք է նրանք ինտեգրվեն հասարակությանը”,-ասաց թեկնածուն:

Քիչ բացառություններով, բայց լուծվել են զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրները: “Ես խոսում եմ այն խավերի մասին, որոնց պետք է օգնի պետությունը”,-ասաց գործող նախագահը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ