09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն այսօր կհանդիպեն

Այսօր` հունվարի 28-ին, Փարիզում կկայանա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ԱԳ նախարար Նալբանդյանը տարվա ամփոփիչ ասուլիսին հայտնել էր, որ Հայաստանը կշարունակի ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` ընդգծելով, որ բանակցություններն առաջ չեն գնում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:  Նշենք, որ ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը կայացել է 2012-ի հոկտեմբերի 27-ին Փարիզում` ԵԱՀԿ […]

“Օդնոկլասնիկի” զոհը` Վերգինեն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում չդատված Մարիամ Հ.-ի և Արմեն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:    Մարիան Հ.-ը մեղադրվում է նրանում, որ 2012թ. օգոստոսի 2-րդ կեսին նախնական համաձայնության գալով Արմեն Հ.-ի հետ Վերգինե Ս.-ի նկատմամբ շորթում կատարելու վերաբերյալ` այդ նպատակով համացանցի “Օդնոկլասնիկի” սոցիալական կայքով արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիք են ներկայացրել […]

Հայ գործարարին պատկանող հյուրանոցը ճանաչվել է Պրահայի լավագույն հյուրանոց /ֆոտո/

Աշխարհի ամենահեղինակավոր ամերիկյան “TripAdvisor” ճամփորդական կայքէջի՝ բութիք (փոքր) հյուրանոցների կարգում ՙՙՃամփորդների ընտրություն 2013՚՚ մրցույթում Չեխիայի մայրաքաղաքի լավագույն հյուրանոց է ճանաչել հայազգի գործարար Աղասի Զավարյանին պատկանող “Գեներալ” հյուրանոցը: Պրահայի մեծ կենտրոնում գտնվող այս հյուրանոցը 3-րդն է ճանաչվել Եվրոպայում եւ 7-րդը՝ աշխարհում: “Գեներալ” հյուրանոցը, որը “Hotelstars Union” դասակարգման եվրոպական համակարգից ստացել է “5 աստղ” դաս, ունի 20 բացառիկ կերպով կահավորված սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն անվանակոչվել […]

Ինչու է ծեծել կնոջն ու զոքանչին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում 2 անգամ դատվածություն ունեցող Սեյրան Ա.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:   Սեյրան Ա.-ը մեղադրվում է նրանում, որ 13.10.2012թ. ժամը 13:00-ի սահմաններում իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է իր նախկին կնոջը` Վ. Միլիտոնյանին և սպանության սպառնալիքներ է տվել նրա հասցեին: 22.10.2012թ. ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանել է Վ. […]

Ամոթ է. մտածեք ձեր հեղինակության մասին. Մկոն ցնցված է

Ֆեյսբուքում արդեն քննարկվում է ”Գարեգին Նժդեհ” ֆիլմը, որը երեկ առաջին անգամ ցուցադրվեց մեծ էկրանին: Դերասան Մկրտիչ Արզումանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Հենց նոր վերադարձանք ”Գարեգին Նժդեհ” ֆիլմի պրեմիերայից: Ցնցված եմ: Տպավորություններս չափ ու սահման չունեն: Վիթխարի աշխատանք էր կատարված: Շնորհավորում եմ ընկերներիս, ովքեր ստեղծել են այս ֆիլմը: Նաև դիմում եմ այն անհեթեթ կոմենթներ գրող ու […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ

      Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ, որտեղ մասնավորապե սասվում է. “Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է […]

232 զոհ` գիշերային ակումբի հրդեհի արդյունքում /վիդեո/

Բրազիլական Սանտա Մարիա քաղաքում գտվող “Kiss” գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով 232 մարդ է զոհվել, հաղորդում է “BBC”-ն: Մարդկանց մեծ մասը խեղդամահ է եղել կամ մահացել հրմշտոցից, որն առաջացել է խուճապից: Ակումբը միայն մեկ պահետային ելք է ունեցել, այդ պատճառով էլ հրդեհի բռնկվելուց հետո բոլորը դուրս են վազել սրահից եւ խցանում ստեղծել: Շատերը խեղդվել են ծխից […]

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ

21 տարի առաջ այս օրը` հունվարի 28-ին, Հայաստանի կառավարությունն ընդունեց “Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին” պատմական որոշումը, որով պաշտոնապես ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը:  Հայոց ազգային բանակը ծնունդ առավ 20-րդ դարի վերջին. 1988թ. փետրվարի 20-ը դարձավ սկզբնակետը եւ մեկնարկը եւ ազգային պետականության վերականգնման, եւ ազգային ինքնուրույն բանակի ստեղծման համար: Այդ օրերին վտանգի մեջ էր Արցախը, հայ-ադրբեջանական […]

Պատարագ Բանակի օրվա առիթով /ֆոտո/

Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված