10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ

21 տարի առաջ այս օրը` հունվարի 28-ին, Հայաստանի կառավարությունն ընդունեց “Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին” պատմական որոշումը, որով պաշտոնապես ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը: 

Հայոց ազգային բանակը ծնունդ առավ 20-րդ դարի վերջին. 1988թ. փետրվարի 20-ը դարձավ սկզբնակետը եւ մեկնարկը եւ ազգային պետականության վերականգնման, եւ ազգային ինքնուրույն բանակի ստեղծման համար:

Այդ օրերին վտանգի մեջ էր Արցախը, հայ-ադրբեջանական ողջ սահմանագիծը եւ խնդիր կար պաշտպանելու սեփական ժողովրդին սեփական ուժերով: Բանակի ստեղծումը եւ կայացումը ժամանակի եւ պատմության հրամայական էր:Հայոց բանակն իր կայացման ճանապարհին անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ:

Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր:

 

Նրանից հետո ազգային բանակը ղեավարեցին Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը:

Henaran.am-ը շնորհավորում է բոլորին Հայոց բանակի տոնի առիթով, մեր զինվորներին մաղթում տոկունություն, աչալրջություն, ուժ եւ կորով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ