“Օդնոկլասնիկի” զոհը` Վերգինեն
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում չդատված Մարիամ Հ.-ի և Արմեն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:
Մարիան Հ.-ը մեղադրվում է նրանում, որ 2012թ. օգոստոսի 2-րդ կեսին նախնական համաձայնության գալով Արմեն Հ.-ի հետ Վերգինե Ս.-ի նկատմամբ շորթում կատարելու վերաբերյալ` այդ նպատակով համացանցի “Օդնոկլասնիկի” սոցիալական կայքով արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիք են ներկայացրել Վերգինե Ս.-ին, որի դիմաց պահանջել և ստացել են խոշոր չափի գումար:
Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել 1700 ՀՀ դրամ թղթադրամները, պլանշետային համակարգիչը` սնուցման լարով, գաղտնալսումների նյութերը, ՀՀ “Փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ից ստացված նմուշները, բջջային հեռախոսները, բանալիները, բանկային քարտը, ավտոմեքենայից հայտնաբերված դրամապանակը, որոնք փաթեթավորված և կնքված են 8 փաթեթներում: Իրեղեն ապացույցները քրեական գործի հետ միասին հանձնվել է դատավորին:
Երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության դատախազ Ն. Ավագյանի կողմից: