09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայ գործարարին պատկանող հյուրանոցը ճանաչվել է Պրահայի լավագույն հյուրանոց /ֆոտո/

Աշխարհի ամենահեղինակավոր ամերիկյան “TripAdvisor” ճամփորդական կայքէջի՝ բութիք (փոքր) հյուրանոցների կարգում ՙՙՃամփորդների ընտրություն 2013՚՚ մրցույթում Չեխիայի մայրաքաղաքի լավագույն հյուրանոց է ճանաչել հայազգի գործարար Աղասի Զավարյանին պատկանող “Գեներալ” հյուրանոցը: Պրահայի մեծ կենտրոնում գտնվող այս հյուրանոցը 3-րդն է ճանաչվել Եվրոպայում եւ 7-րդը՝ աշխարհում:

“Գեներալ” հյուրանոցը, որը “Hotelstars Union” դասակարգման եվրոպական համակարգից ստացել է “5 աստղ” դաս, ունի 20 բացառիկ կերպով կահավորված սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն անվանակոչվել է հայտնի զորավարների անուններով, այդ թվում նաեւ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով: Հաստատության հարմարությունները համապատասխանում են “բութիք” կարգի հյուրանոցներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին:

Հյուրանոցն աչքի է ընկնում անհատականացված սպասարկման բարձրագույն որակով: 2012թ. “Գեներալ”-ը “TripAdvisor”-ից ստացել է գերազանցության վկայագիր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ