Ամոթ է. մտածեք ձեր հեղինակության մասին. Մկոն ցնցված է
Ֆեյսբուքում արդեն քննարկվում է ”Գարեգին Նժդեհ” ֆիլմը, որը երեկ առաջին անգամ ցուցադրվեց մեծ էկրանին: Դերասան Մկրտիչ Արզումանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
”Հենց նոր վերադարձանք ”Գարեգին Նժդեհ” ֆիլմի պրեմիերայից: Ցնցված եմ: Տպավորություններս չափ ու սահման չունեն:
Վիթխարի աշխատանք էր կատարված: Շնորհավորում եմ ընկերներիս, ովքեր ստեղծել են այս ֆիլմը: Նաև դիմում եմ այն անհեթեթ կոմենթներ գրող ու ինքնահաստատվել երազող էակներին` սիրելիներս, չի կարելի վատաբանել մի բան, որ դեռ չեք տեսել: Ամոթ է: Մտածեք ձեր հեղինակության մասին: Կրկին` Բրավո ընկերներիս լավ աշխատանքի համար”:
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ևս կիսվել է իր տպավորություններով:
”Բրավո, Հրաչ Քեշիշյան”,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ կայացավ ֆիլմի ցուցադրությունը, որին մասնակցեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
Ներկա էին նաեւ Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, այլ պետական եւ քաղաքական գործիչներ: