09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Հայաստանն ազատ տնտեսությամբ երկիր է.

“Heritage” հիմնադրամի եւ “The Wall Street Journal”-ի հրապարակած ամենամյա զեկույցում Հայաստանն զբաղեցրել է 38-րդ տեղը տնտեսապես ազատ երկրների շարքում, ըստ որի համարվում է “չափավոր ազատ երկիր”: Աղյուսակում դասակարգման հիմնական չափանիշներն են տնտեսական եւ առեւտրային ազատության աստիճանը, պետության միջամտությունը երկրի տնտեսությանը, կաշառակերության գործոնը: 19 տարի անընդմեջ աղյուսակի առաջատարը Հոնկոնգն է, որի տնտեսության ազատության ինդեքսը 100 հնարավոր […]

Նախագահի թեկնածուները չօգտվեցին լրացուցիչ ժամկետից

Նախագահական ընտրություններին մասնակցելու համար ընտրագրավի անդորրագիրը հավելյալ 48 ժամվա ընթացքում ԿԸՀ է ներկայացրել միայն ”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նշենք, որ լրացուցիչ ժամկետն ավարտվեց այսօր ժամը 14-ին: Միայն մեկ առաջադրված թեկնածու` Մհեր Հայրապետյանը, դեռևս հնարավորություն ունի անդորրագիրը ներկայացնել ԿԸՀ, քանի որ Հարությունյանի տեղեկացմամբ` ԿԸՀ արտահերթ […]

Շփման գծում անցկացրած դիտարկման ընթացքում խախտումներ չեն գրանցվել

Հունվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:         ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն  /Չեխիա/  եւ Խրիստո […]

Ընտրագրավն անհրաժեշտ է ընտրապայքարը արհեստական թեկնածուներից զերծ պահելու համար. նախարար

“Այս պրոցեսները կրկին անգամ գալիս են հաստատելու, որ  ընտրագրավն անհրաժեշտ է: Դա կարեւորագույն գործիքներից մեկն է ընտրապայքարը արհեստական, ոչ ռեալ, ոչ իրական թեկնածուներից զերծ պահելու համար’’,-այսօր անդրադառնալով ընտրագրավի խնդրին, ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողներից 8-ը սահմանված կարգով 8 մլն ընտրագրավ վճարելու խնդրի առաջ էին  կանգնած: ԿԸՀ-ն […]

Եթե հայ ֆուտբոլիստները խաղային ՀԱԿ-ի նման

Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը նկարագրել է, թե ինչ կլիներ, եթե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղար ՀԱԿ-ի սկզբունքով: ”Սարգիս Հովսեփյանը ամենավճռորոշ խաղից առաջ կհայտարարեր, որ ինքն այլևս բավականաչափ ուժ և եռանդ չունի և դուրս կգար հավաքականի կազմից:  Սակայն մինչ այդ հավաքականի ֆուտբոլիստներից մեկը զուգահեռ բանակցություններ կվարեր Չեխիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի հետ՝ իրար գոլեր չխփելու և […]

Օբաման ընտրել է Բեյոնսեին

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն կերգի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը, գրում է “New Musical Express”-ը:  Հանդիսավոր արարողությանը Բեյոնսեն կկատարի երկրի հիմնը` “The Star-Spangled Banner” երգը: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին Կապիտոլիումի շենքի մոտ: Հանդիսավոր արարողությանը ելույթ կունենան նաեւ Քելլի Քլարքսոնը եւ Ջեյմս Թեյլորը:  2009-ին Բեյոնսեն  երգել է Օբամայի ընտրվելու կապակցությամբ կազմակերպված երեկույթին: Նա կատարել […]

Հայրենական արտադրողների “վերջին նվաճումը”` օտարամոլություն /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում կիսվել է հայրենական արտադրողների օտարամոլության մասին իր մտքերով: “Մի՞թե օտարն արդեն հարազատ է դարձել մեզ համար”,- հռետորական հարց է տվել Սամվել Կարապետյանն՝ իր ասածը հիմնավորելով բազմաթիվ օրինակներով, երբ հայկական ապրանքների վրա հայերենով անվանումը կամ առհասարակ բացակայում է, կամ ստորադասված է ռուսերենին և անգլերենին:

Առաջին ու երկրորդ նախագահները էպոսագետի համախո՞հ

”Առաջին երկու նախագահներն իրենց քաղաքական քայլերով ցույց տվին, որ իմ ներկայացրած ծրագիրն ավելի մարտավարական է: Նրանք չմասնակցելով ցույց տվին, որ ընդունում են այդ ծրագիրը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը:  Վերջինս նշեց, որ իր նպատակն է Հայաստանի երեք նախագահներին համախմբել իր շուրջը, և նրանց դարձնել իր խորհրդականները: Իսկ թե որ պաշտոններում է նրանց […]

Հրաժեշտի հանդիպում նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված