09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Չկա նման բան. Դումանյանը` մարդկային օրգանների վաճառքի մեղադրանքների մասին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մարդու օրգանների վաճառքի վերաբերյալ աղմկահարույց մեղադրանքներին, որը հնչեցրել է ‘’Նաիրի’’ բժշկական կենտրոնում վիրահատության ենթարկված քաղաքացի Նունե Մաղաքյանի ամուսինը` Կարո Կարապետյանը: ‘’Չկա նման բան , չի էլ կարող լինել նման բան: Պրոֆեսոր Օկոեւը անմիջապես սպառիչ պատասխան է տվել, խնդիրը նաեւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է […]

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարին

Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատված համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու […]

Սերժ Սարգսյանը պետք է մաքրի իր շրջապատն ու մտնի գրոհի

Անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը, ով հրաժարվեց վճարել ընտրագրավը և առաջադրել սեփական թեկնածությունը նախագահական ընտրություներին, չի կարծում, որ ընտրություններում առաջին տեղի համար պայքար չի լինելու: ”Եթե թեկնածուները ճիշտ խաղան, ծրագրի կատարման ուղղությամբ մոտեցումները ժողովրդին ճիշտ մատուցեն, առաջին տեղի համար պայքար կարող է լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա ու շարունակեց. ”Եթե սխալ աշխատեցին, իրենց […]

Ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Թորոս-Բավրա, Առափի-Հայկավան-Ոսկեհասկ, Թալին-Արթիկ-Ապարան, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Սպիտակ, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հատիս-Զովաշեն, Մեղրաձոր-Հանքավան, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը, Երևան-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Բերդ-Ճամբարակ, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երևան-Մեղրի ավտոճանապարհի […]

Ադրբեջանի լրագրողները Մխիթարյանի օգտին չեն քվեարկել

Հայաստանի հավաքականի  ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  Звезда մրցույթի արդյունքներով 172 միավորով ճանաչվել է ԱՊՀ երկրների 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկող 45 լրագրողներից 22-ն իր ձայնը Մխիթարյանին է տվել: Հայ ֆուտբոլիստի օգտին չեն քվեարկել միայն Ադրբեջանի  և Կիրգիզիայի ներկայացուցիչները:  Մրցույթի արդյունքով աղյուսակի 12-րդ հորիզոնականում է հայտնվել մեկ այլ հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Աղյուսակի երկրորդ տեղում է […]

Գիտնականները պարզել են ամենավտանգավոր երաժշտությունը վարորդների համար /վիդեո/

Բրիտանացի գիտնականները հերքել են այն փաստը, որ ղեկին դասական երաժշտություն լսելը  նպաստում է ավելի անվտանգ երթեւեկությանը: Հակառակը` նրանք պնդում են, որ դասական երաժշտությունը բացասաբար է ազդում վարորդի ուշադրության եւ արագ կողմնորոշվելու ունակության վրա:  Մասնագետները կազմել են վարորդների համար “ամենավտանգավոր” դասական ստեղծագործությունների ցանկը, որը գլխավորել է Բեթհովենի հայտնի 5-րդ սիմֆոնիան: 2-րդ տեղում Բախի “Տոկատան” եւ “Ռե […]

ՄԻՊ-ը մերժում է Պավլիկ Սարգսյանին

ՄԻՊ-ի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ որպես նախագահի թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանի` իրեն օգնել ընտրագրավի հարցում դիմումը մերժում է: ”Երեկ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանը՝ պահանջելով օգնել իրեն Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավի պահանջը հակասահմանադրական ճանաչելու գործում:  Քաղաքացու դիմումը անմիջապես ընդունվել է քննարկման, որի […]

Սոցապնախարարի պարզաբանումը /վիդեո/

ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների: Աղքատության ընտանեկան նպաստի չափը, ինչպես հայտնի է,  անփոփոխ կմնա: 2013թ պետբյուջեով ավելացում նախատեսված չի եղել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո պատասխանել է լրագրողների մի քանի […]

”Աստված հեռու պահի` նորից տեսնենք Բագրատյանի իշխանությունը”

Իրեն ընդդիմություն համարող ”Ժամանակի էություն” սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը, ով ևս հրաժարվել է առաջադրվել նախագահական հետագա ընտրապայքարից, վստահ է, որ ընտրությունների ելքը որոշված է: ”Առաջին տեղի համար պայքար չի լինի, ուղղակի հարց է` 65 տոկոս, 70, քանի տոկոս, թե որքան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ահարոնյանը: Վերջինս նույնիսկ չի ցանկանում խոսել այն մասին, թե ով կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված