ՀՀ նախագահի կարգադրությունը` աշխատանքային խումբ ստեղծելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով. 2012 թվականի մայիսի 6-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական կազմակերպությունների զեկույցներով ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ դատական ակտերով ներկայացված իրավական դիրքորոշումներն ուսումնասիրելու եւ դրանք իրականացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ հետեւյալ կազմով` Վիգեն UԱՐԳUՅԱՆ – Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) Հրայր ԹՈՎՄԱUՅԱՆ […]