17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահի կարգադրությունը` աշխատանքային խումբ ստեղծելու մասին

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով.

2012 թվականի մայիսի 6-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական կազմակերպությունների զեկույցներով ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ դատական ակտերով ներկայացված իրավական դիրքորոշումներն ուսումնասիրելու եւ դրանք իրականացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ հետեւյալ կազմով`

Վիգեն UԱՐԳUՅԱՆ – Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

Հրայր ԹՈՎՄԱUՅԱՆ – Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Արման ՄԿՐՏՈՒՄՅԱՆ- Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Տիգրան ՄՈՒԿՈՒՉՅԱՆ- Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)

Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ – Հայաստանի Հանրապետության Նախագահի oգնական

Արամ ԹԱՄԱԶՅԱՆ – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Արթուր OUԻԿՅԱՆ –  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Տիգրան ԵՐԱՆՈUՅԱՆ – Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար):

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ