27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Չեխիայում մեկնարկում են առաջին նախագահական ընտրությունները

2013-ի հունվարի 11-ին եւ 12-ին Չեխիայում կկայանան առաջին նախագահական ընտրությունները: Երկրի նոր նախագահը կընտրվի բնակչության կողմից` համընդհանուր քվեարկության միջոցով: Քվեարկության միջոցով նախագահ ընտրելու մասին սահմանադրական օրենքը գործող նախագահ Վացլավ Կլաուսը ստորագրել է նախորդ տարվա փետրվարին, հաղորդում է “РИА Новости”-ն:

Նախկինում Չեխիայի նախագահն ընտվում էր խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստի արդյունքներով: Այդ կերպ է ընտրվել նաեւ Կլաուսը 2003-ին: 2013-ի մարտին լրանում է նրա նախագահության 2-րդ ժամկետը: Սահմանադրության համաձայն` նա չի կարող ընտրվել 3-րդ անգամ:

Քվեարկությունը կընթանա 2 օր` ընտրողների հարմարավետության համար: Ընդհանուր առմամբ կբացվի 14,9 հազար ընտրատեղամաս, որից 102-ը` արտասահմանում:

Ընտրություններին կմասնակցի 9 թեկնածու: Ըստ սոցհարցումների` ֆավորիտների շարքում առաջատարները Չեխիայի նախկին 2 վարչապետերն են` Միլոշ Զեմանը եւ Յան Ֆիշերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ