12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թունավորում. տուժածներին գտել են անգիտակից վիճակում

Այսօր՝ ժամը 00.54-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի բնակելի շենքի բնակարանում առկա է գազի արտահոսք, նախնական տվյալներով բնակարանում եղել են բնակիչներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը, ինչպես նաև դեպքի մասին տեղեկացվել են “1-02”, “1-03”, և “1-04” ծառայությունները:

ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ փրկարարները բացել են դուռը և այնտեղ հայտնաբերել 1986թ. ծնված Վահե, և 1984թ. ծնված Լիլիթ Հակոբյաններին՝ անգիտակից վիճակում: Տուժողները տեղափոխվել են “Արմենիա” ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ