18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանի թիկնապահներին վերադաստիարակել են

Որոշ տեղեկություններով, օրերս միջադեպ է գրանցվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահների եւ ոստիկանների միջեւ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, թիկնապահները չեն ենթարկվել ոստիկանների հրահանգին, ինչին հետեւել է  թիկնապահներին բերման ենթարկելու Հայաստանի ոստիկանապետի կարգադրությունը:Պատճառը եղել է այն, որ թիկնապահները չեն ցանկացել փոխել ավտոմեքենաների պետհամարնիշները:

Նրանց մեքենաների վրա չթույլատրվող պետհամարանիշներ են եղել: Ի վերջո ոստիկանությունում նրանց “վերադաստիարակել” են, մեկ-երկու ժամ այնտեղ մնալուց հետո  թիկնապահները անմիջապես փոխել են պետհամարանիշները:

Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից կտրականապես հերքեցին տեղեկությունը: “Որեւէ միջադեպ որեւէ մեկի թիկնազորի նկատմամբ վերջին օրերին չի գրանցվել”,-ասացին վարչությունից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ