27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պետք է մաքրի իր շրջապատն ու մտնի գրոհի

Անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը, ով հրաժարվեց վճարել ընտրագրավը և առաջադրել սեփական թեկնածությունը նախագահական ընտրություներին, չի կարծում, որ ընտրություններում առաջին տեղի համար պայքար չի լինելու:

”Եթե թեկնածուները ճիշտ խաղան, ծրագրի կատարման ուղղությամբ մոտեցումները ժողովրդին ճիշտ մատուցեն, առաջին տեղի համար պայքար կարող է լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա ու շարունակեց. ”Եթե սխալ աշխատեցին, իրենց նախկինում թույլ տված սխալները թույլ տվեցին, պայքար չի լինի”:

Օրինակ` Հրանտ Բագրատյանը, Աբրահամյանի համոզմամբ, պետք է կարողանա պատասխան ունենալ ժողովրդի այն հանդիմանությանը, որ “ՀԱԿ-ը չկարողացավ լուծել ավանդների հարցը, եկավ ԱԺ և ներողություն չխնդրեց իր կատարած սխալների համար. հակառակ դեպքում  ընտրողները գլուխ կթեքեն”:

Աբրահամյանը խորհուրդ է տալիս Բագրատյանին հաղթանակի համար մարտարվեստի լեզվով պաշտպանության միջոցով փորձել հարձակման անցնել:

”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանության տեղ այլևս չունի: ”Երբ նա հացադուլ արեց, ինքը խնդիրներ դրեց, բայց դուրս եկավ հացադուլից` ինչ-ինչ խնդիրներից ելնելով. ինքն այլևս պաշտպանության տեղ չունի, պիտի փորձի գրոհել, մեկամսյա ժամկետում պետք է տա ինֆորմացիա կատարողական մասով”,-առաջարկեց մարտարվեստի վարպետը:

Իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ռեսուրսները պիտի օգտագործի իր դիրքերը պահելու համար: ”Նա պետք է մաքրի իր շրջապատը ու մտնի գրոհի”,- խորհուրդները եզրափակեց Տարոն Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ