02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գիտնականները պարզել են ամենավտանգավոր երաժշտությունը վարորդների համար /վիդեո/

Բրիտանացի գիտնականները հերքել են այն փաստը, որ ղեկին դասական երաժշտություն լսելը  նպաստում է ավելի անվտանգ երթեւեկությանը: Հակառակը` նրանք պնդում են, որ դասական երաժշտությունը բացասաբար է ազդում վարորդի ուշադրության եւ արագ կողմնորոշվելու ունակության վրա: 

Մասնագետները կազմել են վարորդների համար “ամենավտանգավոր” դասական ստեղծագործությունների ցանկը, որը գլխավորել է Բեթհովենի հայտնի 5-րդ սիմֆոնիան: 2-րդ տեղում Բախի “Տոկատան” եւ “Ռե մինոր ֆուգա”-ն են: Իսկ “վտանգավոր եռյակը” եզրափակում է Շտրաուսի “Հիասքանչ կապույտ Դանուբի վրա”  վալսը:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ վարորդներն ավելի լավ է լսեն այնպիսի երաժշտություն, որն իր տեմպով  համընկնում է սրտի զարկերի հաճախականության հետ: Կանայք առավել ագրեսիվ են վարում հիփ-հոփ եւ պարային երաժշտություն լսելիս: Տղամարդկանց մոտ “heavy metal”-ն է այդ դերում, սակայն 2 սեռի ներկայացուցիչներն էլ ավելի շատ սխալներ են անում ղեկին դասական երաժշտություն լսելիս: 

Բացի այդ, մասնագետները կազմել են նաեւ “ամենաանվտանգ” երգերի թոփ-10-ը, որոնք օպտիմալ տեմպ ունեն մեքենան անվտանգ վարելու համար: Այս երգերը չեն նյարդայնացնում եւ չեն էլ ննջեցնում վարորդին: Տասնյակը հետեւյալ տեսքն ունի.

1. Norah Jones-“Come Awya with Me”

2. Travie McCoy feat. Bruno Mars-“Billionaire”

3. Jason Mraz-“I’m yours”

4. Coldplay-“The Scientist”

5. Elton John -“Tiny Dancer”

6. Justin Timberlake-“Cry me a River”

7. Aerosmith-“I don’t want to Miss a Thing”

8. Radiohead-“Karma Police”

9. S Club 7 Never- “Had a Dream Come True”

10. Bon Iver-“Skinny Love”

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ