16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախագահի թեկնածուները չօգտվեցին լրացուցիչ ժամկետից

Նախագահական ընտրություններին մասնակցելու համար ընտրագրավի անդորրագիրը հավելյալ 48 ժամվա ընթացքում ԿԸՀ է ներկայացրել միայն ”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նշենք, որ լրացուցիչ ժամկետն ավարտվեց այսօր ժամը 14-ին: Միայն մեկ առաջադրված թեկնածու` Մհեր Հայրապետյանը, դեռևս հնարավորություն ունի անդորրագիրը ներկայացնել ԿԸՀ, քանի որ Հարությունյանի տեղեկացմամբ` ԿԸՀ արտահերթ նսիտում նա ներկայացրել է դիմում, դիմումի քննարկամբ պայմանավորված նսիտը հետաձգվել է մեկ ժամ: Հետևաբար նա կարող է այդ փաստաթուղթը ներկայացնել մինչև ժամը 15-ը:

Նշենք, որ նման կերպ առաջադրված թեկնածուներն են ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ”Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ”Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ”Ռադիո Հայ” ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Նշենք նաև, որ պայքարից դուրս են մնում ՄԱԱ ղեկավար Նարինե Մկրտչյանը, անկուսակցականներ Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Պավլիկ Սարգսյանը, ”Քաշաթաղ” ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանը,  ԲՀԿ անդամ, փաստաբան Ռուբեն Այվազյանը:

ԿԸՀ մամուլի քարտուղարը նշեց նաև, որ մոտ օրերս ԿԸՀ-ում նիստ կհրավիրվի և կհայտարարվի, թե որ թեկնածուներն են գրանցվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ