21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Առաջին ու երկրորդ նախագահները էպոսագետի համախո՞հ

”Առաջին երկու նախագահներն իրենց քաղաքական քայլերով ցույց տվին, որ իմ ներկայացրած ծրագիրն ավելի մարտավարական է: Նրանք չմասնակցելով ցույց տվին, որ ընդունում են այդ ծրագիրը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը: 

Վերջինս նշեց, որ իր նպատակն է Հայաստանի երեք նախագահներին համախմբել իր շուրջը, և նրանց դարձնել իր խորհրդականները: Իսկ թե որ պաշտոններում է նրանց առաջադրելու, Սեդրակյանը դեռ չի որոշել:

Հարցին, թե նախագահ դառնալու դեպքում ինչպես է վարվելու օլիգարխների հետ, էպոսագետը պատասխանեց.”Օլիգարխների հետ անում են այն, ինչ անում են քաղաքակիրթ աշխարհում, վճարում են հարկեր, ինչպես ըստ օրենքի է: Մեզ մոտ իրենք հարկերը վճարում են, ուղղակի վճարում են բոլորովին ուրիշ ապրանքատեսակնրով, եթե կարողանանք մեկ օլիգարխի սնանկացնել մեր ջանքերով, հավատացեք տասնմեկն էլ կգնան”:

 Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա Սեդրակյանը մտադիր է մեկնել մարզեր: Նրա խոսքով` ինքը համախոհների մեծ թիմեր ունի և Վանաձորում, և Գյումրիում: Սակայն ոչ մի վայրում հանրահավաք չի անելու, քանի որ այդ մեթոդը հնացած է համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ