Եթե հայ ֆուտբոլիստները խաղային ՀԱԿ-ի նման
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը նկարագրել է, թե ինչ կլիներ, եթե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղար ՀԱԿ-ի սկզբունքով:
”Սարգիս Հովսեփյանը ամենավճռորոշ խաղից առաջ կհայտարարեր, որ ինքն այլևս բավականաչափ ուժ և եռանդ չունի և դուրս կգար հավաքականի կազմից:
Սակայն մինչ այդ հավաքականի ֆուտբոլիստներից մեկը զուգահեռ բանակցություններ կվարեր Չեխիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի հետ՝ իրար գոլեր չխփելու և Իտալիայի հավաքականի դեմ միավորելու մասին, որի ժամանակ Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստը, չգիտես ինչու, մանրազնին կհարցներ Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների մասին, և չգիտես ինչպես այդ խոսակցությունը կձայնագրվեր:
Հավաքականում ձևավորված կլիներ երկու թև` Հենրիխ Մխիթարյանի և Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ:
Հենրիխ Մխիթարյանի ավագ դառնալուց հետո Սարգիս Հովսեփյանը կհայտարարեր, որ չի սատարելու նրան, իսկ երկրպագուները կհայտարարեին, որ քանի որ Իտալիային անցնելն անհնար է, ու կա նախադեպը Իռլանդիայի օգտին խաղը սարքելու ու մրցավարներին ընտրակաշառք տալու, ապա որպես բոյկոտ նրանք գնալու են ու հավաքականին երկրպագելու փոխարեն գոռան ”Սարգիս Հովսեփյան”…
Ինչ լավ է, որ մեր հավաքականում խաղում են իսկական հայրենասեր տղերք, որոնց համար կարևորը Հայաստանի հաղթանակն է, այլ ոչ թե Իտալիային հաղթելը…”: