11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Օբաման ընտրել է Բեյոնսեին

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն կերգի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը, գրում է “New Musical Express”-ը: 

Հանդիսավոր արարողությանը Բեյոնսեն կկատարի երկրի հիմնը` “The Star-Spangled Banner” երգը: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին Կապիտոլիումի շենքի մոտ: Հանդիսավոր արարողությանը ելույթ կունենան նաեւ Քելլի Քլարքսոնը եւ Ջեյմս Թեյլորը: 

2009-ին Բեյոնսեն  երգել է Օբամայի ընտրվելու կապակցությամբ կազմակերպված երեկույթին: Նա կատարել է Էտտա Ջեյմսի “At Last” բլյուզ հիթը, որի ներքո ժամանակին իրենց առաջին պարն են պարել նախագահը եւ նրա կին Միշելը:

2012-ին երգչուհին իր ամուսին Ջեյ Զիի հետ մասնակցել է Նյու Յորք քաղաքում Օբամայի նախընտրական քարոզարշավի համար միջոցներ հավաքելու գործընթացին: Երաժիշտներին հաջողվել էր 4 մլն դոլար հավաքել: Ընտրվելուց հետո Օբաման նրանց շնորհակալություն հայտնեց`Բեյոնսեին անվանելով “լավագույն օրինակն իր դստեր համար”:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ